Հայաստանը հրաժարվում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի՝ իր քվոտայից․ ՀՀ ԱԳՆ
Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալի՝ իր քվոտայից հրաժարվելու առաջարկ է ներկայացրել:
«Արմենպրես»-ին այս մասին հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը:
«Այո, մենք համապատասխան առաջարկ ենք ներկայացրել ՀԱՊԿ-ին»,- գործակալության հետ զրույցում ասել է Հունանյանը՝ արձագանքելով մամուլում շրջանառվող լուրերին, թե Հայաստանը հրաժարվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալի՝ իր քվոտայից: