1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Հայաստանը կամ ստորագրում է, կամ մտնում է Ռուսաստանի Դաշնություն. Կա երեք պատճառ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Բարեւ Ձեզ»։ «Բարեւ Ձեզ»։ «Կներեք, կարող ա՞ իմանաք, ի վերջո ստորագրում ե՞ն էդ անտերը, թե չեն ստորագրում։ Էլ չենք դիմանում այս անորոշությանը»։ ԵՄ-Հայաստան համապարփակ եւ ընդլայնված համագործակցության մասին համաձայնագրի ստորագրվել-չստորագրվելու մասին խոսակցությունները երեկ երեկոյան հասել էին նույնիսկ Երեւանի ամենաչքաղաքականացված անկյունները, որտեղի ժողովուրդը հետաձգել էր առօրյա  քննարկումը հնդկական սերիալների մասին եւ ուզում էր հասկանալ՝ ինչ է կատարվում Բրյուսելում, որտեղ այսօր տեղի ունենալիք ԵՄ Արեւելյան գործընկերության գագաթնաժողովում նախատեսվում է վերը նշված փաստաթղթի ստորագրումը։ Սերժ Սարգսյանը երեկ արդեն մեկնել էր Բրյուսել, բայց նույնիսկ բուքմեյքերական գրասենյակները ստորագրել-չստորագրելու խաղադրույքներ չէին ընդունում, որովհետեւ հատկապես վերջին այս օրերին իրավիճակը ահագին խճճվել է։

Հայաստանում եւ Ռուսաստանում սկսել են կանխատեսումներ հնչել, թե փաստաթուղթը չի ստորագրվի։ Թերեւս այս իրավիճակից դրդված՝ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը երեկ առավոտյան հարցազրույց տվեց եւ հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ է ստորագրել խնդրո առարկա փաստաթուղթը, բայց նույն հարցազրույցի մեջ փաստաթուղթը չստորագրելու երեք հնարավոր պատճառ բարձրաձայնեց։

Պատճառ 1. ԵՄ ներկայացուցիչը փաստաթուղթը կարող է ստորագրել միայն ԵՄ անդամ բոլոր 28 երկրների համաձայնությունը ստանալուց հետո։ Երեկվա դրությամբ ԵՄ ոչ բոլոր երկրներն են նման համաձայնություն տվել։ Ընդ որում, սա կարող է տեղի ունեցած լինել ոչ դիտավորյալ, որովհետեւ ԵՄ մի շարք երկրներում, ինչպիսիք են Գերմանիան եւ Ավստրիան, ետընտրական իրավիճակ է, կառավարությունները կամ ընդհանրապես, կամ լիարժեք չեն ձեւավորվել եւ նաեւ այս պատճառով չեն հասցրել իրենց համաձայնությունը տալ, եւ Եվրահանձնաժողովը ջանքեր է գործադրում՝ այդ եւ էլի մի քանի երկրների համաձայնությունը մինչեւ այսօր երեկո ստանալու համար։

Մեր կողմից ավելացնենք, որ այս պատճառի համատեքստում խոսվում էր նաեւ, որ մի շարք երկրներում չեն հասցրել թարգմանել համաձայնագրի տեքստը, եւ ուրեմն, հնարավոր է՝ ԵՄ որոշ անդամներ նույնիսկ ծանոթ չեն տեքստի բովանդակությանը։ Ոմանք նույնիսկ այս «թարգմանական ճգնաժամի» մեջ տեսնում են Ադրբեջանի, ոմանք՝ Ռուսաստանի մատը։

Պատճառ 2. Ադրբեջանը ջանքեր է գործադրում, որ ԵՄ-Հայաստան համապարփակ եւ ընդլայնված համագործակցության համաձայնագրի տեքստում տարածաշրջանային կոնֆլիկտների, տվյալ դեպքում՝ Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման սկզբունքների եւ ձեւաչափերի վերաբերյալ այնպիսի փոփոխությունների կատարվեն (բնականաբար՝ եվրոպացի պաշտոնյաների եւ ԵՄ երկրների ձեռքով), որոնք կարող են անընդունելի լինել Հայաստանի համար եւ ՀՀ-ի կողմից փաստաթուղթը չստորագրելու պատճառ դառնալ։

Պատճառ 3. Արեւելյան գործընկերության գագաթաժողովը պետք է ընդունի եզրափակիչ հռչակագիր, որի տեքստը մշակման փուլում է եւ որտեղ նույնպես կարող են խնդիրներ ծագել այս անգամ ոչ միայն Ադրբեջանի, այլեւ ԵՄ պատճառով, որովհետեւ Կատալոնիայի իրադարձություններից ազդված՝ ԵՄ-ն փորձում է սահմանների անխախտելիության եւ տարածքային ամբողջականության մասին այնպիսի ձեւակերպումներ մտցնել, որոնք կարող են անընդունելի լինել Հայաստանի համար եւ պատճառ դառնալ, որ Հայաստանը չստորագրի ոչ միայն այդ հռչակագիրը, այլեւ ԵՄ-Հայաստան համաձայնագիրը։ Հռչակագրի տեքստը մշակման փուլում է, եւ այս հարցում հստակություն կմտնի այսօր։

Ահա այս մեկնաբանություններից պարզ է դառնում, որ ոչինչ էլ պարզ չէ ստորագրել-չստորագրելու հարցի շուրջ։ Փաստաթղթի ստորագրումը կարող է հետաձգվել ինչպես տեխնիկական, այնպես էլ քաղաքական, գուցե եւ՝ քաղաքատեխնիկական պատճառներով։ Եվ հասկանալի է, թե ինչու են վերջին օրերին ավելի ինտենսիվացել հարցադրումները. ի վերջո ստորագրվու՞մ է, թե ոչ։ Խնդիրն այն է, որ հիմա Երկիր մոլորակի վրա իսկապես չկա որեւէ մեկը, որ հստակ իմանա այս հարցի պատասխանը, որովհետեւ ամեն ինչ կախված է բազմաթիվ հրապարակված եւ չհրապարակված հանգամանքներից, տրամադրություններից, գործոններից։

Ամեն դեպքում փաստաթղթի ստորագրումը ակնհայտորեն բխում է Հայաստանի շահերից, որովհետեւ դա լրջագույն հակակշիռ է Հայաստանի ինքնիշխանությանը սպառնացող հայ-ռուսական անհամաչափ հարաբերություններին։ Բայց եթե ստացվի այնպես, որ փաստաթուղթը չստորագրվի, դա թերեւս կարող է դառնալ Հայաստանի Հանրապետության վերջնական վարկաբեկումը միջազգային ասպարեզում։ Բոլորս ենք հիշում, որ 2013 թվականին, նախատեսված ժամկետից ընդամենը երկուսուկես ամիս առաջ Հայաստանը հրաժարվեց ԵՄ-ի հետ Ասոցացման ու Խորը եւ համապարփակ առեւտրի համաձայնագրերը ստորագրելուց եւ հայտարարեց ԵԱՏՄ կազմի մեջ մտնելու մասին։ Եթե այս անգամ նույնպես նման բան պատահի, Հայաստանն այլեւս ոչ թե ԵՏՄ անդամ դառնալու, այլ Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ մտնելու իր մտադրության մասին պիտի հայտարարի։ Եվ Սերժ Սարգսյանը իրագործված կտեսնի ռայկոմի քարտուղար դառնալու իր մանկական երազանքը։

Իհարկե, պետք չէ բացառել, որ Աշոտյանի ասած գործոննեը ոչ թե պատճառաբանություն են, այլ իրականում գոյություն ունեն։ Որովհետեւ ոչ ոք չի ուզում, որ ի հաշիվ Ղարաբաղի որեւէ փաստաթուղթ ստորագրվի։ Ու եթե փաստաթուղթը ստորագրվի, ամեն ինչ պարզ կլինի, եթե ոչ ՀՀ իշխանության ամենալավ արդարացումը Ղարաբաղն է։ Նրանք այս գործոնը կօգտագործեն, անկախ նրանից իրո՞ք Ղարաբաղը վտանգող ձեւակերպումների պատճառով չեն ստորագրել, թե մեր իմացած։ 

Հ.Գ. Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Բրյուսելում կատարվելիք իրադարձությունը` Հայաստան-ԵՄ խորացված համագործակցության մասին համաձայնագրի ստորագրումը. «Մենք զարգացնում ենք մեր հարաբերությունները Հայաստանի հետ եւ անում ենք դա փոխշահավետ պայմաններում: Միաժամանակ մենք հասկանում ենք, որ յուրաքանչյուր երկիր իր ներքին ու արտաքին քաղաքական հետաքրքրություններն ու առաջադրանքներն ունի եւ հարգանքով ենք վերաբերվում այդ ամենին»,-ասել է  Զախարովան: Ներկայացուցչի խոսքերով, յուրաքանչյուր երկիր ինքն է որոշում արտաքին քաղաքական միջոցառումների շրջանակը, որոնք համապատասխանում են իր երկրի պահանջներին ու հետաքրքրություններին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan