Հայաստանը կմասնակցի Բաքվում կայանալիք Եվրոպական խաղերին
Եվրոպական Օլիմպիական կոմիտեի ղեկավար Պատրիկ Հիկին հայտնել է, որ Հայաստանը կմասնակցի Եվրոպական առաջին խաղերին, որը կայանալու է հաջորդ տարի Բաքվում: Այս մասին տեղեկացնում է հայտնում է «Washington Post»-ը:
Հոկտեմբերին Հիկին Միջազգային Օլիմպիական կոմիտեի ղեկավար Թոմաս Բախի հետ այցելել էր Հայաստան, որտեղ հանդիպել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:
Ինչպես նշում է Armsport.am-ը, Հիկին, ով այս օրերին Բանգկոկում մասնակցում է ազգային օլիմպիական կոմիտեների նիստին, չորեքշաբթի օրը հայտարարել է, որ բոլոր խնդիրները լուծված են եւ հայկական կողմը համաձայնել է մասնակցել խաղերին:
Հավելենք նաեւ, որ հայկական պատվիրակությունը 2 շաբաթից կմեկնի Բաքու Եվրոպական խաղերին առընչվող ընդգրկուն անսամբլեային մասնակցելու համար: