Հայաստանը ներկայացնող 6 ծանրորդներ որակազրկվել են
Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան հրապարակել է 2013թվականին արգելված խթանիչներ օգտագործած ծանրորդների ցանկը: Շուրջ 40 որակազրկված ծանրորդներից 6-ը ներկայացնում են Հայաստանը: Հայ մարզիկներից 5-ը որակազրկվել են մինչեւ 2015 թվականի փետրվարը, իսկ Նաիրա Հարությունյանը որակզրկվել է ցմահ: Որակազրկված հայ ծանրորդների ցանկը. Անդրանիկ Կարապետյան Եվրոպայի 2013թ. առաջնությունում գրավել է 4-րդ տեղը Աշխարհի 2013թ. երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր Գոռ Մինասյան Աշխարհի 2013թ. երիտասարդական առաջնության փոխչեմպիոն Դավիթ Գասպարյան Աշխարհի պատանեկան առաջնությունում գրավել է 26-րդ հորիզոնականը Աշոտ Բեգազյան Մարգարիտա Ղազարյան Նաիրա Հարությունյան