Հայաստանը պետք է թե՛ Միջազգային օլիմպիական կոմիտեին, թե՛ Ֆրանսիային բողոքի նոտա հայտնի
Անդրադառնալով Փարիզում օլիմպիական խաղերի խայտառակ բացմանը ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանայնն ասաց, որ Հայաստանի դրոշը այդպիսի բացման արարողությանը բարձրացնելը նման է սրբապղծության: Եվ Հայաստանի իշխանությունները պարտավոր են բողոքի նոտա հղել Միջազգային օլիմպիական կոմիտեին եւ Ֆրանսիային:
«Եվրոպան մեզ ու ոչ միայն մեզ, այլ բոլոր մասնակիցներին ստիպում է իրենց դրոշները անցկացնել սատանիստական թրի տակով: Բացման արարողության ուղերձը այն է, որ արեւմտյան աշխարհը տանում են հակաքրիստոնեական, ԼԳԲՏ-ների տիրապետության եւ, ի վերջո, աշխարհակործանման ճանապարհով: Ի դեպ, այսօր պետք է հարցնել բոլոր նրանց, ովքեր մեծ փորձ ունեն քարշ տալ դեպի Եվրամիություն: Արդյո՞ք նրանք համարում են վերոհիշյալ ուղղությունը նորմալ իրենց եւ իրենց երեխաների համար: Եթե այո, թող բացահայտ դրա մասին հայտարարեն: Իսկ եթե ոչ, ապա ինչո՞ւ են այդ դեպքում մեզ տանում դեպի այդ կործանվող ու պիղծ նավը»,- ասաց քաղաքական գործիչը:
Նա նշեց նաեւ, որ ճիշտ կլինի, եթե Հայաստանի հավաքականը ընդհանրապես հրաժարվի այդպիսի պիղծ մթնոլորտում իր մասնակցությունից եւ ճիշտ դուրս եկան Ռուսաստանն ու Բելառուսը, որոնք չմասնակցեցին այսպիսի օլիմպիական խաղերի, որոնց մեջ սպորտը շատ ավելի քիչ է, քան քաղաքականությունը:
Սեփ. լրատվություն