Հայաստանը պետք է զբաղվի ոչ մետաղական հանքանյութերի վերամշակմամբ. մասնագետ
Մետաղական հանքանյութերի վերամշակումը կարող է այցեքարտ դառնալ Հայաստանի համար աշխարհին ներկայանալու: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Քարակերտի քարաձուլման գործարան» ՓԲԸ–ի տնօրեն Սուրեն Գեւորգյանը, ով գտնում է, որ Հայաստանի ոչ մետաղական հանքանյութերի համալիր վերամշակման նոր արտադրատեսակները մրցունակ կլինեն միջազգային ասպարեզներում: «Հայաստանն ունի պեռլիտի մեծ պաշարներ, որից ստացվում է ջերմամեկուսիչ նյութեր, ինչն այսօր արտադրում է ԱՄՆ-ն, Գերմանիան, իսկ Հայաստանը պաշարներ ունենալով հանդերձ չի զբաղվում այդ արտադրությամբ: Հայաստանի տնտեսությունը, որպեսզի կայանա, պետք է զբաղվի ոչ մետաղական հանքանյութերի վերամշակմամբ»,- ասաց Գեւորգյանը: Մասնագետի խոսքով՝ ջերմամեկուսիչ նյութերի կիրառման արդյունքում ՀՀ-ն երկու ատոմակայանի էներգիա կարող է տնտեսել:
