Հայաստանը շուրջ 200 միլիոն դոլարի վարկի հույսին
«Մինչև տարեվերջ Հայաստանը միջազգային կազմակերպություններից ստանալու է շուրջ 200 միլիոն դոլարի վարկային միջոցներ, և կառավարությունում հույս ունեն, որ այդ գումարի մուտքը Հայաստան կկայունացնի ֆինանսական շուկան:
Այս մասին երեկ մեր թղթակցին ասել է կառավարության մի բարձրաստիճան ներկայացուցիչ, ով ցանկացել է գաղտնի մնալ: Ներկայումս ՀՀ և վարկատու կազմակերպությունների պաշտոնյաները մեխանիզմներ են քննարկում, թե ինչ անեն, որ Հայաստան մտնող արտարժույթը չհոսի դեպի Ռուսաստան: Սա հիմա համարվում է մեր ֆինանսական շուկայի մեծագույն խնդիրներից մեկը, քանի որ կարծիք կա, որ դրամի արժեզրկման պատճառներից մեկն էլ այն է, որ դոլարը Հայաստանից տանում են ՌԴ: Ի դեպ, Աժ-ն երեկ վավերացրել է մի շարք վարկային համաձայնագրեր, այսօր էլ կվավերացնի ևս մի քանիսը»,–գրում է Հայկական ժամանակ թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
