Հայաստանը` «Տանկային բիաթլոնի» լավագույն եռյակում
Ռուսաստանում շարունակվում է «Տանկային բիաթլոնը», որին մասնակցում է նաև Հայաստանը:
Ըստ անհատական մրցարշավերում առաջին անձնակազմերի մրցավազքի` առաջին տեղը զբաղեցրեկ է Ղազախստանի թիմը, երկրորդ տեղում Ռուսաստանն է, իսկ երրորդում` Հայաստանը: «Սա միայն առաջին մրցավազքի նախնական տվյալներն են: Հնարավոր է, որ ամեն ինչ փոխվի: Թիմերի միջև պայքարը շատ լարված է: Բոլորը ջանք չեն խնայում, որպեսզի այս բանակային խաղերում լավագույնը լինեն», - ասել է Միջազգային բանակային խաղերի գլխավոր մրցավար, գեներալ-մայոր Դմիտրի Գորբատենկոն:
Երեկ` օգոստոսի 4-ին, ավարտվել են երկրորդ անձնակազմերի բոլոր մրցավազքերը: «Անհատական մրցարշավ» անվանակարգում հաղթելու համար պայքարում էին 9 անձնակազմեր: Առաջին երկու մրցավազքերին մասնակցել են Անգոլայի, Ռուսաստանի, Մոնղոլիայի, Հնդկաստանի, Չինաստանի ու Հայաստանի թիմերի երկրորդ անձնակազմերը:
Անհատական մրցարշավերի հաղթողները հայտնի կդառնան օգոստոսի 6-ին` 13 թիմերի անձնակազմերի մրցավազքերի արդյունքներով: 8 լավագույն թիմերը կշարունակեն պայքարը մրցույթի եզրափակիչ փուլում` «Էստաֆետայում», որի կիսաեզրափակիչը կկայանա օգոստոսի 13-ին, իսկ եզրափակիչը` օգոստոսի 15-ին:
