Հայաստանը թևակոխում է "իմքայլական" տեռորի ժամանակաշրջան
Սեպտեմբերի 27-ի երեկոյան դատավոր Աննա Դանիբեկյանի կողքով 10 րոպե քայլած և վերջինիս "անհարմար" հարցադրումներով "ահաբեկած" անձանց կալանավորեցին... Այո՛, ինքս էլ դատապարտել եմ տեղի ունեցածը, բայց միևնույն ժամանակ արձանագրում եմ, որ տեղի ունեցածի համար մարդկանց կալանավորելն ուղղակի զավեշտալի է... Ինչի՞ համար են կալանավորում... Որ տիկին դատավորին ընդամենը վարչապետ Փաշինյանի հայտարարությունն էին հիշեցնում "վնգստացող" դատավորների մասին կամ կողքից էին քայլելում... Դրա համար կարելի էր նախազգուշացնել դատավորին անհանգստացնող անձանց, այլ ոչ թե կալանավորել...
Ես կընդունեի դատարանի այսօրվա որոշումները, եթե մայիսի 20-ին նույն Շենգավիթի դատարանի դատավոր Դավիթ Բալայանին քաշքշող և գետին գցող անձը ևս ձերբակալվեր, այլ ոչ թե սոցցանցերում Փաշինյանի հետ "խնջույքախառը" լուսանկարներ հրապարակեր՝ բացահայտելով իր "ինդուլգենցիան"... Կամ պատժվեին դատավորներ Ա. Ազարյանին և Դ. Գրիգորյանին ահաբեկողներն ու վիրավորողները... Բայց ավաղ... Ականատես ենք լինում քայլիստների իրավական տեռորին և չի բացառվում, որ շուտով ականատես կլինենք ավելի խայտառակ դեպքերի...
Պարզվում է, դատավորի կողքով քայլելու և վարչապետի խոսքերը՝ "վայրահաչող դատավորների մասին" մեջբերելու համար կարող ես բանտ նետվել, սակայն խոսքերի հեղինակն իր ազատությունն է վայելում...
Ի դեպ, ձերբակալվածների բախտը բերել է... Լավ է, որ տեսանկարահանել են դատավորի հետ ամբողջ "մարաթոնյան վազքը", թե չէ, չի բացառվում, որ կարող էին խմբակային բռնաբարության մեջ մեղադրել...
Հիշեցնեմ, որ 2018 թ-ի դեկտեմբերի 4-ին Գյումրու կենտրոնում ինձ վրա հարձակված խուլիգանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել էր ստորագրություն՝ չհեռանալու մասին...
Հ.Գ. ՀՀԿ-ական բեսպրեդելին և վերջինիս սպասարկուների անպատժելիությանը եկել է փոխարինելու քայլիստներինը...
ԳԱԳԻԿ ՀԱՄԲԱՐՅԱՆ
