Հայաստանը վաղաժամկետ մարում է Ռուսաստանից վերցրած վարկը
Այսօր տեղի է ունենում ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարում է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Գործադիրը որոշեց, սեպտեմբերի 18-ին թողարկած 700 մլն դոլար եվրաբոնդերի հաշվին, վաղաժամկետ մարել Ռուսաստանից վերցրած 500 մլն վարկի մնացորդը: 440 մլն դոլար հատկացվեց այդ նպատակի համար, որը ներառում է մայր գումարի մնացորդը եւ հաշվարկված տոկոսների պարտքը:
