1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Հայերի թրքաադրբեջանասիրության հետևանքների մասին

Վերջին օրերին կտրուկ ավելացել է ադրբեջանասերների քանակը facebook-ում...Կապտամազ աղջկա թրքասիրառատ գրառումներին և հրապարակված լուսանկարներին որոշ անձինք հավանություն տվեցին և նույնիսկ անկեղծացան, որ իրենք մեծ ուրախությամբ ընկերություն կանեն թուրք-ազերիների հետ, կգնան Ադրբեջան և մեծ հաճույքով կհյուրնկալեն նրանց այստեղ...Բացարձակ չէի անդրադառնա այս թեմային, եթե լրատվությունն ընթերցելիս չհանդիպեի գործող իշխանությունների ներկայացուցչի՝ "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության հոգաբարձուների խորհրդի անդամ Լարա Ահարոնյանի ոչ պակաս թրքասեր գրառմանը...Կարմրամազ տիկինը երևի մոռացել է, որ իր հարազատ կուսակցությունը ոչ թե ընդդիմություն է, այլ իշխանություն, և նրա գրառումները այլ կերպ են մեկնաբանվում մեր արևելյան հարևանների կողմից...Չեմ զարմանա, եթե շատ շուտով էպատաժի սիրահար սույն տիկնոջը հրավիրեն Բաքու՝ Իլհամ բաբայի ստեղծած հայ-ադրբեջանական բարեկամության պլատֆորմի հերթական նիստին մասնակցելու համար... 
Ես՝ ինքս, շատ ուրախ կլինեմ, եթե հայերս շատ լավ հարաբերություններ ունենանք մեր բոլոր հարևանների հետ..Ավաղ, այդ նույն կարծիքին չեն մեր արևմտյան և արևելյան հարևան թուրքերը, որոնք մեզ հետ խոսում են նախապայմանների լեզվով և շանտաժով... 
Ինչ է ուզում ասել իշխանամետ կուսակցության անդամ տիկինը, երբ հայտարարում է. «...կապրենք իրար հետ (իմա՝ ադրբեջանցիների) ու հանգիստ ու ազատ կշփվենք առանց ոչ մեկի ատելության քարոզի...»: Հետաքրքիր է, իսկ տիկինը կարդում է ադրբեջանական թե՛ իշխանամետ, թե՛ ընդդիմադիր մամուլը...Որևէ տեղ նա հայասիրական կամ նույնիսկ հայերին և Հայաստանին վերաբերող չեզոք կարծիք երբևէ տեսե՞լ է... 
Ի տարբերություն Հայաստանի, Ադրբեջանի իշխանությունները հայատյացությունը առաջ են տանում պետական մակարդակով...Այո՛, Ադրբեջանից դուրս կան ազերիներ, որոնք որոշ չափով քննադատում են Իլհամ Ալիևի հայատյաց քաղաքականությունը... Բայց նրանք բոլորը, հատուկ եմ նշում՝ ԲՈԼՈՐԸ, միակարծիք են մեկ հարցում իշխանությունների հետ՝ Արցախը պատկանում է Ադրբեջանին և նրա պատմական տարածքն է... 
Որպես քաղաքագետ՝ կարող եմ հազարավոր օրինակներ բերել հայ-թուրքական բարեկամության՝ հայերիս համար աղետալի հետևանքների մասին...Բայց չեմ ծանրաբեռնի ընթերցողին և կհիշեցնեմ 20-րդ դարավերջից մինչև հիմա մի քանի ակնառու դրվագներ հայ-ադրբեջանական բարեկամության հետևանքներից... Սումգայիթի, Կիրովաբադի և Բաքվի հայերի ջարդերը տիկինը հիշու՞մ է... Իր ազերի ընկերուհիների հետ սուրճ խմելուց կհիշի, թե ինչպես էին իր թուրք ընկերուհիների և ընկերների եղբայրներն ու ամուսինները 1992 թ-ի ապրիլի 10-ին կազմակերպել Մարաղայի սպանդը, որին զոհ գնաց 100 մարդ, հիմնականում կանայք, երեխաներ և ծերեր... Թրքասիրության մասին խոսելիս տիկին Լարան ինչպե՞ս է նայելու 2004 թ-ի փետրվարի 19-ին Բուդապեշտում ազերի ճիվաղ Սաֆարովի կողմից քնած վիճակում սպանված սպա Գուրգեն Մարգարյանի, 2016 թ-ի ապրիլյան կարճատև պատերազմի 100-ից ավելի հերոսների ծնողների և այլ հարազատների աչքերին... 
Համոզված եմ, տիկինը լավ էլ տեղյակ է, որ քնած, թե արթուն հայ սպանած ազերին հերոսացվում է Բաքվում...Հետաքրքիր է, պացիֆիստական կոչերով հանդես եկող այս տիկինը իր ազերի ընկերների հետ "չէյֆիր" խմելուց քննարկելու է, թե ինչպես էին իր ընկերների ազգակիցները գլախատել հայոց բանակի զինվոր Քյարամ Սլոյանին և միջնադարյան բարբարոսների նման այն ցուցադրում ադրբեջանական գյուղերի բնակիչներին... 
Թրքասեր հայրենակիցներիս, որոնք երազում են թուրքերի հետ սեղան նստել, կենացներ խմել և բարեկամանալ, նախազգուշացնեմ՝ օրինակ բերելով մեկ փաստ...Օսմանյան խորհրդարանի պատգամավոր Գրիգոր Զոհրապն իր ձերբակալությունից և դաժանաբար սպանությունից երկու օր առաջ իր "դահիճների" Թալեաթ փաշայի և Հալիլ բեյի հետ եղել է Պոլսի "Cercle d’Orient" ակումբում...Կեսգիշերին Զոհրապը վեր է կացել` տուն գնալու: Այդ ժամանակ ոտքի է կանգնել նաև Թալեաթ փաշան, մոտեցել է Զոհրապին ու համբուրել այտը…Թուրքական "Radikal" թերթի սյունակագիր Օրալ Չալըշլարն այն անվանել է "մահվան համբույր"... Զգույշ եղեք, հարգելի՛ թրքասերներ, դուք էլ չարժանանաք Վարուժանի ճակատագրին, քանի որ ԵԿՎՈՐ թուրքը (նույն ադրբեջանցին) լավ գիտի, որ իրենց ներկայիս "հայրենիքի" մեծ մասի տերերը հայերն են, որոնք մինչև հիմա, ծվարվելով իրենց պատմական Հայրենիքի ընդամենը 10 տոկոս տարածքում, խանգարում են իրենց...Թուրքը չի խնայի որևէ թրքասերի ևս՝ կօգտագործի և դեն կնետի... 
Գործող իշխանությունները լավ կանեն ավելի ուշադիր լինեն իրենց ներկայացուցիչների հրապարակային ելույթներին... Իսկ թրքասեր որոշ սուբյեկտներն էլ ավելի լավ կլինի զբաղվեն իրենց սիրելի գործով՝ “էպատաժային” հրավառվռուն գույներով զարդարեն իրենց մարմնի մազածածկույթը...Դա նրանց մոտ ավելի լավ է ստացվում... Հ.Գ. Ես դեմ եմ թրքատյացությանը.. Բայց, ինչպես ասում են՝ "Շան հետ ընկերություն արա, բայց փայտը ձեռքիցդ մի՛ գցիր"...

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan