1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Հայերը հակաթուրքական հիստերիա չեն ուզում բարձրացնել . Սերժ Սարգսյան

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը բացառիկ հարցազրույց է տվել«Միր»հեռուստաընկերության «Միասին» ծրագրի մեկնաբան Եկատերինա Աբրամովային:

-Մոտենում է աշխարհասփյուռ հայության համար շատ ցավալի օր՝ Օսմանյան կայսրությունում իրականացված ցեղասպանության 100-րդ տարելիցի օրը: Ինչպե՞ս եք Դուք գնահատում այդ տարիների եղելությունը, և արդյոք կարելի՞ է զուգահեռներ տանել այսօր աշխարհում առկա և իրականացվող նման իրողությունների հետ:
-Իհարկե, այս տարին յուրահատուկ է, քանզի այս տարի լրանում է Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության հարյուրերորդ տարելիցը: Ցեղասպանությունը գործնականում առնչվեց հայկական բոլոր ընտանիքներին: Ուստիև զոհերի մասին, գազանությունների մասին հիշողությունները հայերի մի քանի սերունդների ազգային ինքնագիտակցության անքակտելի մասն են կազմում:

Այս տարի մենք բազմաթիվ միջոցառումներ ենք անցկացնելու: Բայց դրանք հակաթուրքական բնույթ չեն կրելու: Մենք մտադիր չենք հակաթուրքական հիստերիա բարձրացնել: Բայց մենք առավելագույն ջանքեր կգործադրենք, որպեսզի թուրքական ղեկավարությունը ճանաչի ցեղասպանությունը: Կարծում եմ, դա հավանաբար հայերի դեռ շատ սերունդների ջանքերը կպահանջի: Բոլոր դեպքերում վստահ եմ, որ ոչ մի սերունդ դրանից չի հրաժարվելու:

Այս տարի մենք ցանկանում ենք, որ Հայաստանը դառնա ցեղասպանությունների դեմ պայքարի հարթակ: Ուստի ապրիլի 23-ին մենք ցեղասպանության թեմային նվիրված մեծ համաժողով ենք անցկացնելու: Մենք ցանկանում ենք, որ լսելի դառնանք աշխարհի բոլոր անկյուններում: Մենք ցանկանում ենք, որպեսզի դադարեցվեն բոլոր ցեղասպանությունները:

Մենք ցանկանում ենք, որ որևէ մեկը չժխտի անցյալում տեղի ունեցած ցեղասպանությունները: Քանզի ժխտողականությունը հանգեցնում է կրկնության: Անպատժելիությունը բերում է կրկնության: Այստեղ, կարծում եմ, պետք է ընդգծել, որ Հոլոքոստի սարսափելի թափանիվը սկսվեց պտտվել այն բանից հետո, երբ Երրորդ ռեյխի Ֆյուրերի բերանից հնչեց հռետորական հարց՝ «Իսկ ո՞վ է այսօր հիշում հայերի ոչնչացման մասին»: Հետագայում ևս՝ հիշենք Կամբոջան: Կարող եմ էլի մի քանի օրինակներ բերել: Անգամ կարող եմ օրինակներ բերել այսօրվա իրողություններից: Այն, ինչ այժմ կատարվում է Մերձավոր Արևելքում: Ի՞նչ է, դա ցեղասպանության տարրեր չի պարունակո՞ւմ: Մարդկանց մի խումբը բառիս բուն իմաստով մեկ այլ խմբի նկատմամբ, որ տարբերվում է ազգությամբ ու կրոնով, որս է իրականացնում: Նրանք ոչ միայն որս են իրականացնում, այլ ոչնչացնում են հիշողությունը՝ ոչնչացնում են եկեղեցիները, պայթեցնում են թանգարանները:

Կարծում եմ, որ աշխարհի առաջատար երկրները պարզապես պետք է քաղաքական պարտավորություններ ստանձնեն: Եվ այդ քաղաքական պարտավորությունները ոչ մի դեպքում չպետք է ստորադասվեն աշխարհաքաղաքական հաշվարկներին: Քանզի նպատակը սուրբ է՝ թույլ չտալ ժողովուրդների ոչնչացումը, թույլ չտալ մարդկանց ոչնչացումը: Մենք պետք է հնարավորությունների և մեր ուժերի ներածի չափով մասնակցենք այդ չարիքի կանխմանը:

-Այս տարվա հունվարի 2-ից Հայաստանը Եվրասիական տնտեսական տարածության՝ ԵՏՄ անդամ է: Ի՞նչ է նշանակում դա Ձեր երկրի համար:
-Այդ որոշումը կայացնելիս մենք հաշվի ենք առել այն, որ Եվրասիական տնտեսական միությունը մեր երկրների միջև առավելագույն շահավետ հարաբերությունների զարգացման հիմնավորված ձևաչափ է՝ հիմնված ապրանքների, ծառայությունների, կապիտալի ու աշխատուժի ազատ տեղաշարժման սկզբունքների վրա: Ընդհանուր շուկայի բնականոն զարգացման դեպքում բոլոր ձեռներեցները, այդ շուկայի բոլոր մասնակիցները, այդ թվում նաև հայերը, ազատվում են մաքսատուրքային և այլ խոչընդոտներից: Դառնալով 170 միլիոնանոց՝ առայժմ դեռևս ոչ լիովին հագեցած սպառողական շուկայի մաս՝ մեր ձեռներեցները այդ պայմաններում առաջ շարժվելու լավ հնարավորություն են ստանում: Դա նշանակում է աշխատատեղերի ստեղծում, լրացուցիչ եկամուտներ: Ուստի, հաշվի առնելով, որ մեր առևտրային հարաբերությունները Բելառուսի ու Ղազախստանի հետ ցածր մակարդակի վրա են, այսինքն` զարգացման հեռանկար, գտնում եմ, որ այդ խնդիրներին պրոֆեսիոնալ մոտեցման դեպքում մենք լավ օգուտներ կքաղենք:

-Դուք նոր խոսեցինք այն պլյուսների մասին, որ երկիրը ստացել է: Հավանաբար ինչ-որ բան էլ կորցրե՞լ է:
-Ցանկացած կազմակերպության կամ միավորման միանալիս երկիրը ձեռք է բերում ինչպես իրավունքներ, այնպես էլ՝ պարտավորություններ: Միջազգային պրակտիկայում պետությունները նման դեպքերում իրենց լիազորությունների մի մասը պատվիրակում են վերազգային մարմիններին: Դա նշանակում է, որ նման միությունները ստեղծվում են փոխզիջումային հիմունքներով: Կարծում եմ՝ նման հիմունքներով են ստեղծվել բոլոր միություններն ու կազմակերպությունները՝ և Եվրամիությունը, և Եվրասիական տնտեսական միությունը:

Անդամագրվելով Եվրասիական տնտեսական միությանը՝ մենք մի փոքր սրբագրեցինք մեր եվրոպական օրակարգը՝ ԵՏՄ շրջանակներում մեր պարտավորություններին համապատասխանեցնելու նպատակով: Մենք միշտ առավելագույնս անկեղծ ենք եղել մեր գործընկերների, այդ թվում՝ ԵՄ հետ, և միշտ խոսել ենք իրադարձությունների զարգացման մեր տեսլականի մասին:

 

 

Շարունակությունը ` այստեղ

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan