Հայերը #SpaceX-ին կոչ են անում չեղարկել Թուրքիայի հետ գործարքը. #TechCrunch
SpaceX-ի աշխատակիցներն ու ԶԼՄ-ներն այսօր էլեկտրոնային բազմաթիվ նամակներ են ստացել աշխարհի մտահոգ հայերի կողմից, որոնք ընկերությանը խնդրել են չեղարկել թուրքական կառավարության հետ արբայնակային պայմանագիրը: Այս մասին հայտնել է TechCrunch-ը։
Գրված է, որ SpaceX-ը ծրագրում է առաջիկա մեկ-երկու ամսվա ընթացքում թուրքական Turksat-5A արբանյակը գործարկել, որը կառուցվել է Airbus ընկերության կողմից և կսպասարկի Եվրոպայի, Ասիայի և Մերձավոր Արևելքի տարածքը: Գործարքը վաղուց է կնքվել, և SpaceX-ի գլխավոր տնօրեն ու հիմնադիր Իլոն Մասքը 2017-ին նույնիսկ մեկնել է Թուրքիա՝ արբանյակի հարցով Էրդողանի հետ հանդիպելու համար։
Ինչպես նշվում է էլեկտրոնային փոստի հայտարարության մեջ, շատ երկրներ և կառավարություններ որոշել են դատապարտել Թուրքիայի պահվածքը, իսկ որոշ ընկերություններ դադարեցրել են բիզնեսը կառավարության հետ:
«Կմիանա՞ արդյոք նրանց SpaceX-ը»,- գրում է պարբերականը՝ ընդգծելով, որ այս փուլում՝ գործարկումից մեկ ամիս առաջ, քիչ հավանական է թվում, որ SpaceX-ը կվերադարձնի միլիոնավոր դոլարները, որոնք Թուրքիան, անկասկած, արդեն վճարել է։
Սա չի կարող լինել ոչ առաջին և ոչ էլ վերջին դեպքը, երբ SpaceX-ը կամ որևէ այլ նոր սերնդի տիեզերական ընկերություն պետք է ստիպված լինի կատարել դժվար ընտրություն։