Հայկ Բաբուխանյանը հանդիպել է Շուշիի քաղաքապետի եւ շուշեցիների հետ
Այս օրերին Արցախում շարունակվում են «Սահմանադրական իրավունք» միություն կուսակցության նախագահ, «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» շարժման համահիմնադիր ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻ ղեկավարած պատվիրակության հանդիպումներն արցախյան մի շարք պաշտոնյաների հետ: Այդ թվում` ՍԻՄ կուսակցության նախագահը հանդիպել է Շուշիի քաղաքապետ ԱՐԾՎԻԿ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ, որին ներկա էին նաեւ Շուշիից տեղահանված փախստականներ:
Հանդիպման ընթացքում Հ. Բաբուխանյանը հետաքրքրվել է շուշեցիների առաջնահերթ խնդիրներով, լսել նրանց մտահոգությունները: ՍԻՄ կուսակցության նախագահը հանդիպման ժամանակ ներկայացրել է ստեղծված իրավիճակից դուրս գալու «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման տեսլականը:
Շուշեցիները շնորհակալություն են հայտնել Հ. Բաբուխանյանին` փախստականների խնդիրը մշտապես իր ուշադրության կենտրոնում պահելու եւ հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդմանն ուղղված իր գործուն քայլերի համար: Նրանք հույս հայտնեցին, որ իրենց խնդիրների մասին «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» շարժման համահիմնադիրը կբարձրաձայնի տարբեր ատյաններում:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆՀ.Գ.- Հանդիպման մանրամասները կներկայացնենք առաջիկայում: