ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այսօր հայտնեց, որ Սևանում բազմամարդ խնջույքի մասին հրապարակումներից հետո հեռախոսազրույց է ունեցել խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հետ: «Նա ինձ տեղեկացրեց, որ ինքը որևէ միջոցառում չի կազմակերպել։ Մի քանի օրով գտնվում է հանգստյան գոտում, որտեղ նաև այլ քաղաքացիներ են իրենց հանգիստը կազմակերպում։ Տեղեկացրեց, որ անզգուշություն է թույլ տվել` առանց դիմակի մի պահ գտնվելով մարդաշատ վայրում»,- ասաց Մակունցը՝ հավելելով, որ պատգամավորը «թույլ տված անզգուշության համար հայցել է «Իմ քայլի» ներողամտությունը»։