Հայկական ատոմակայանի կյանքը կերկարացվի ռուսական վարկի հաշվին
Հայկական ատոմակայանի 2-րդ էներգաբլոկի կյանքը երկարացնելու համար Հայաստանի կառավարությունը պայմանագիր է կկնքի ՌԴ կառավարության հետ:
Պայմանագրի առաջարկությանն այսօր ՀՀ կառավարությունը հավանություն տվեց`միաժամանակ հաստատելով նաև ՌԴ-ից հերթական` 270 միլիոն դոլար վարկ ստանալու որոշումը:
Այս վարկի շրջանակներում էլ կկատարվեն էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման համար անհրաժեշտ բոլոր ուսումնասիրություններն ու հետազոտությունները, նաև` ծրագրի շրջանակներում մատակարարվող սարքավորումների արժեքների և անկախ փորձագետների աշխատանքները:
ՀԱԷԿ-ի գործող 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի գլխավոր կապալառուն, պայմանագրի համաձայն, հանդիսանում է ռուսական «Ռուսատոմ Սերվիս» ՓԲԸ-ն:
