1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Հայկական էստրադայի 10 ամենավատ ու ապաշնորհ երգիչները ( լուսանկարներ )

Այս անգամ էլ որոշեցի առանձնացնել մեր շոու բիզնեսի 10 ամենավատ, անտաղանդ ու ապաշնորհ երգչակներին, ովքեր ազդում են մեր նյարդերի վրա կամ իրենց անտաղանդ հոլովակներով, կամ բաղաձայն կատարումներով, կամ թուրքա-արաբական կլկլոցներով, կամ գավառական չտեսությամբ, կամ էլ միաժամանակ այս ամենով։ Եվ այսպես…

10. Նարեկ Մակարյան

Ռուսերենով Նարեկի իմիջը կարելի է բնութագրել որպես Դավիթ Բիսբալ – кавказской национальности, որովհետև այս տղային իրոք տարել ա իսպանական մաչոյի ամպլուան։ Տարել ա ու հետ չի բերել։ Դրա համար էլ Նարեկը բեմում ու հոլովակներում միշտ հայտնվում է 80-ականներին հրատարակվող ռոմանտիկ գրականության կազմերի վրա պատկերված մաչոյի կերպարում ու… Ու այդքանով վերջանում է հետաքրքրությունը, որովհետև բացարձակ միջակություն է թե՛ նրա ռեպերտուարը, թե՛ վոկալային տվյալները։

9. Ջոնի Կարապետյան

Էժանագին պոնտեր։ Ի՞նչ ասոցիացիաներ է առաջացնում Ձեզ մոտ այս բառակապակցությունը։ Անձամբ ինձ մոտ միանգամից առաջ է գալիս Ջոնիի կերպարը, որովհետև էս տղայի բոլոր հոլովակները հագեցած են տարբեր հնացած պոնտերով։ Ճիշտն ասած, չեմ ուզում ամեն տեղ արևային ակնոց կրելու փաստի վրա սևեռվել, որովհետև կարող է հետո պարզվի, որ այդ կերպ ինչ-որ արատ է թաքցվում, փոխարենը, կարող եմ ասել, որ Ջոնին որդեգրել է ինչ-որ «պոռճի» կերպար ու մատուցում է այնպիսի որակի երաժշտություն, որ հազիվ էդ «պոռճերն» ու պոռճասերները գնահատեն։ Դե հոլովակներում էլ՝ Ռոլս-Ռոյսներ, շքեղություն, սեքսուալ աղջիկներ… Ու այդ ամենը՝ Ռոսիայի գետնանցման տակ լսվող երաժշտության մակարդակի ինչ-որ կոմպոզիցիայի ֆոնին։

8. Նարեկ (Մեծ Հայք)

Հայաստանի ամենաչստացված ու նույն կետի վրա դոփող ռեփեր Նարեկն էդպես էլ մնաց 2005 թվի մեջ։ Ոչ մի թարմություն, ոչ մի օրիգինալություն, իսկ էս վերջի կատարումներում նենց գաղջ ու դեպրեսիվ ա ռեպը կարդում, ասես որոշել ա ստանձնել թոշակի անցած ռեփերների միության պատասխանատու քարտուղարի կոչումը։ Էս էլ մի կողմ, թաղում ինչքան մալալետկա կուռաժիտ լինող կա, հավաքել ա գլխին ու իբր իրա «Հայ թիմն» ա սարքել։ Ու ինչպես մնացած պարագաներում՝ ոչ մի լավ բան չի ստացվել դրանից։

7. Թաթուլ

1

Թաթուլին կարելի է կոչել հայկական մշակույթի ապոկալիպսիսի ձիավոր։ Այս մարդը պատասխանատու է Հայաստանի ու հայկական թրքացման մեջ, որովհետև որքան էլ իրեն արդարացնեն, թե մարդիկ ուզում են, ձգտում են, ու պահանջարկ կա, փաստը մնում է փաստ. Թաթուլը թուրքական երգերի հայերեն տարբերակներ է կատարում, մուղամով բռնաբարում է մեր գիտակցությունը, իսկ եթե իր երգած երգը թուրքական չէ, ինքն անպայման այն դարձնում է այդպիսին՝ մինարեթի մուեձինին հարիր կլկլոցներ մտցնելով ցանկացած երգի մեջ։

6. Գուրգեն Դաբաղյան

Փոքր ժամանակ նրան կոչում էին «Հայ երգի փոքրիկ իշխան», ու այդպես էլ կար, հետո Գուրգենը մեծացավ, նրա ձայնը փոխվեց, ու նա ժամանակավոր դադար վերցրեց իր գործունեությունում։ Հետո վերադարձավ։ Վերադարձավ՝ գիտակցելով, որ ինքն այլևս փոքրիկ չէ, բայց Գուրգենն ուզում էր մնալ իշխան։ Սկզբում նա աշուղական երգի գծով էր գնում, բայց մի օր էլ որոշեց, որ իշխանն էլ է իր համար քիչ, ու նա ուզում է դառնալ փոփ-արքայազն, Արամեատիպ ինչ-որ բան։ Արդյունքը տխուր էր, որովհետև ռեպերտուարի փոփոխության արդյունքում Դաբաղյանը լավ աշուղական երգ կատարողից վերածվեց վատ պապսա երգողի։

5. Արտաշ Ասատրյան

Ասում են՝ Արտաշը շատ բարի ու մարդամոտ տղա է։ Չեմ էլ պատրաստվում կասկածի տակ առնել դա։ Ասում են՝ Արամ Ասատրյանը հիանալի երգիչ էր ու գուսան։ Ճաշակի հարց է, բայց էլի չեմ վիճի։ Սակայն Ասատրյանների գերդաստանը նավթային մագնատների ընտանիք է հիշեցնում, այն տարբերությամբ, որ եթե նավթային մագնատները սերնդեսերունդ նույն նավթահանքերից նավթ են արդյունահանում ու վաճառում, ապա Ասատրյանների ընտանիքի գրեթե բոլոր արական ներկայացուցիչներն ու իգական սեռի որոշ ներկայացուցիչներ արդյունահանում ու վաճառում են արամասատրյանիզմի մեջ տեղավորվող երգեր (թող ինձ ներեն երաժիշտներն ու երգահանները սրա համար): Հետո, կներեք իհարկե, բայց 21-րդ դարն է, ու արտիստը պետք է մի քիչ իրեն հետևի, այդ թվում նաև իր արտաքին տեսքին ու կոմպլեկցիային, թե չէ կարող է ստացվել այնպես, ինչպես Արտաշի պարագայում է, ում ամեն անգամ բեմում տեսնելիս ես ակամայից սպասում եմ, որ հեսա սկսելու ա «Տուր ինձ քո քյաբաբը, տուր ինձ» տիպի խոհանոցային ռեպերտուար կատարել։

4. Միհրան Ծառուկյան

Ես գիտեմ, որ, սա գրելով, դառնում եմ հազարավոր 13-15 տարեկան դեռահաս աղջիկների աչքի փուշը, բայց, սիրելիներս, Միհրան Ծառուկյանը որքան բարետես տղա է, կրկնակի այդքան անտաղանդ երգիչ ու երաժիշտ է։ Հասկանո՞ւմ եք, Դուք կարող եք լինել նոր Ապոլլոն, բայց եթե երգում եք միանման, անբովանդակ ու ռաբիզաբույր երգեր, պարում եք փայտ կուլ տվածի պես, ու արդյունքում Ձեր քլխավոր հաղթաթուղթն արտաքինն է, ապա դա նշանակում է, որ Դուք մոդել եք, ում ձեռքը միկրոֆոն է ընկել։ Կընդունեք սա, թե ոչ՝ Ձեր գործն է, բայց, ըստ իս, Միհրան Ծառուկյանը՝ որպես երգիչ, կատարյալ թյուրիմացություն է։

3. Վաչե Ամարյան

Նա հայկական էստրադա ներխուժեց իր թանկարժեք երաժշտական հոլովակներով, ֆեն հիշեցնող ոսկեջրած բարձրախոսով, խայտառակ վատ ռուսերենով ու տափակագույն երգերով։ Ինձ համար մինչ օրս էլ առեղծված է, թե ով ու հանուն ինչի է նման ագրեսիվ ռասկռուտկա անում ոսկե ֆեների տիրակալին, բայց, փաստացի, դա արվում է ու իրոք արվում է մեծ թափով։ Ժողովուրդ, էստեղ երգիչ չկա, Վաչե Ամարյան պերսոնաժն իր մեջ մարմնավորում է այն ամենը, ինչը բացառում է լավ երգիչ լինելը, բայց քանի որ մեր հանրության կողմից ձևավորվող պահանջարկը խիստ ցածրորակ է լինում հաճախ, Վաչե Ամարյանների մուտքը մեր էստրադա շռնդալից հաջողությամբ է պսակվում։

2. Հայկ Կասպարով

Եթե այս տղան իր երգեցողության ու ճաշակի զարգացման վրա ծախսեր մեկ տասներորդն այն ժամանակի, որը նա ծախսում է իր մազերի քյանքյուլը սարքելու ու պռոշներով ռուլոնատիպ մանիպուլյացիաներ անելու համար, ապա… Չէ, նա ավելի լավ երգիչ չէր դառնա, որովհետև դա պարզապես անհնար է, քանի որ Հայկն ու երգարվեստն իրարից հեռու են լուսատարիներով… Բայց փոխարենը, հույս կար, որ ինքը կգիտակցեր, որ երգիչ լինելն իրա բանը չի, ու մի այլ գործ կճարեր։ Սակայն ավաղ, Հայկ Կասպարովի ուշադրության կենտրոնում շարունակում է մնալ իր քյանքյուլը՝ դրանից բխող բոլոր այն բացասական հետևանքներով, որոնք սպառնում են մեր լսողական ու տեսողական համակարգին։

1. Վարդան Սարգսյան

Ես կասկածում եմ, որ աշխարհի վերջ գուժող նշաններից մեկը հենց Վարդան Սարգսյանի մուտքն էր հայկական շոու բիզնես։ Սա ոչ թե վատ գաղափար էր, այլ մարդածին կատակլիզմ։ Վարդանն ունի այն ամենը, ինչ կարող է սուր հակակրանք հարուցել մարդու և առավել ևս արտիստի անձի շուրջ։ Բացի նրանից, որ սա էլ քյանքյուլների մեծ սիրահար է, բացի նրանից, որ իմիջային նրա լուծումները կարելի է կոչել «Իմ սֆաթը դմբուզի է կարոտ», բացի նրանից, որ իրա երգերն այնքան վատն են, որ կոմայգու կոնտինգենտի գլխավոր հիթերի մեջ են մտնում, էս տղան համառորեն չի ուզում հեռանալ ու պարբերաբար ծագում ա իր նման շոուբիզնեսյան բրածոների ծնունդներին և տարատեսակ էժանագին էստրադային միջոցառումներին։ Վար-դան, հեռացի՛ր, Վար-դան, հեռացի՛ր։



Հեղինակ ՝ ordinaricus

ՔԿ-ն հայտարարություն է տարածել նախկին տարիներ... Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայման... Ձերբակալվել են Գյումրիի փոխքաղաքապետ Ավետիս Ա... Փաշինյանի ձեռամբ ադրբեջանցի հատուկ ջոկատայինն... Իսրայելը կմասնակցի Եվրատեսիլ 2026-ին ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում ներկայացվե... Սանկտ Պետերբուրգի կայարանի շրջանի «պայթյուննե... ԱՄՆ-ն աշխատում է արգելափակել Եվրահանձնաժողովի... Տե՛ր Գևորգ, անվայել է բարձրաստիճան հոգևորական... 27 Սրբազան հայրեր անվերապահ հավատարմություն ե... ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ. Հանրային պահանջ՝ բռնության գոր... ՄԱԿ-ի Կանոնադրության պաշտպանության բարեկամներ... Պեսկովը մեկնաբանել է ռուս-ամերիկյան բանակցութ... Մի քանի չվերթի ինքնաթիռներ չեն կարողանում վայ...  Տեր Թադե քահանա Թախմազյանը կարգալույծ է ... Արցախյան հիմնախնդիրը փակված չէ․ դրա ապացույցն... ՆԳՆ Ոստիկանությունն ու փրկարարները անցել են ո... Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա, ... Որն է Թրամփի՝ Ռուսաստանի հետ բանակցություններ... ԱԱԾ մեկուսարանում տեսակցեցի Բագրատ և Միքայել ... Կարևոր է, որ Իսրայելը պահպանի ամուր և անկեղծ ... ԱՄՆ-ն պետք է քայլեր ձեռնարկի Թեհրանի վստահութ... Չե՞ք կարծում, որ որևէ օր ձեր պաշտպանյալը, ում... Նոյեմբերյանի պետական քոլեջի ուսանողին դաժան ծ... Առկա է վճռական անգործություն. Արամ Վարդևանյան...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե Ինչ են հորդորել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Բաքվից «Իրավունք» թերթը գրում է. «Ասում են՝ Բաքվի գերության մեջ գտնվող Արցախի ռազմաքաղաքական էլիտայի ներկայացուցիչներից երկուսը նախօրեին կապ են հաստատել հարազատների հետ՝ մեկ անգամ ևս հորդորել զերծ մնալ իրենց անուններն ավելորդ տեղը բարձրաձայնելուց: Նրանք հասկացրել են, որ այդկերպ էլ ավելի վատ վիճակի մեջ են իրենց այնտեղ դնում: Մասնավորապես, ըստ մեր աղբյուրի, նախկին նախագահներից մեկն էլ շատ հստակ ցուցում է տվել հ
website by Sargssyan