«Հայկական ժամանակ». Երևանի դատախազի ունեցվածքը
«Հայկական ժամանակ» թերթը գրում է.
«Երևան քաղաքի դատախազ Արթուր Դավթյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած` պաշտոնը ստանձնելու (2013 թ.) հայտարարագրում նշել է երեք հողամաս, երկու անհատական բնակելի տուն, ինչպես նաև մեկ բնակարան` բազմաբնակարան շենքում:
Դավթյանը հայտարարագրել է նաև «VOKSWAGEN TOUAREG 3.2» մակնիշի ավտոմեքենա:
Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ Երևան քաղաքի դատախազն ունեցել է 8 միլիոն դրամի չափով դրամական ունեցվածք: Արթուր Դավթյանը 2013 թ.ստացել է 14 միլիոն 986 հազար դրամի չափով եկամուտ, որից 2 միլիոնը` գույքի օտարումից ստացված, 4 միլիոն 850 հազարը նշված է «այլ եկամուտներ», մնացածը` 6 տարբեր տեղերից ստացված աշխատավարձ:
Դատախազի կինը հայտարարագրել է 10 միլիոն դրամի չափով դրամական միջոցներ:
Արթուր Դավթյանը համարվում է գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի կադրերից։ Նա մինչև Երևան քաղաքի դատախազի պաշտոնում նշանակվելը Շենգավիթ վարչական շրջանի դատախազն էր»,-գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
