Հայկական գյուղմթերքը կարող է արտաանվել մեկ ընդհանուր բրենդով
ԵՄ կողմից Հայաստանում իրականացվող «Աջակցություն ՓՄՁ մրցունակությանը Արևելյան գործընկեր երկրներում» ծրագրի շրջանակներում ուսումնասիրություններ են իրականացվում, թե ինչպես կարելի է զարգացնել փոքր ու միջին ձեռնարկությունները և ինչ ուղղություններով կարելի է բարձրացնել դրանց մրցունակությունը: Ինչպես այսօր ասուլիսում տեղեկացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը, ՀՀ-ում զարգացման ներուժ կա գյուղատնտեսության ոլորտի մթերքների և շինանյութերի արդյունաբերության զարգացման առումով: Նա նշեց, որ նոյեմբերի 26-27-ը Փարիզում կայանալու է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության Եվրասիական մրցունակության ծրագրի երկրորդ կլոր սեղանը, որին մասնակցելու է նաև հայկական պատվիրակությունը՝ նախարար Կարեն Ճշմարիտյանի գլխավորությամբ, կներկայացվի ՀՀ-ում կատարված հետազոտությունների արդյունքները, փորձագիտական գնահատականից հետո հաջորդ տարվա սկզբին կմեկնարկի ծրագրի իրականացման փուլը:
«Գյուղմթերքի բիզնեսում խնդիր է արտահանել ապրանքը, օրինակ՝ ռուսական շուկայում կամ պահանջարկ չկա, կամ պահանջարկը մեծ ծավալներով է, որոնք ապահովելը խնդիր է: ՓՄՁ-ները դժվարանում են ինքնուրույն մարքեթինգ կազմակերպել, մասնակցել ցուցահանդեսներին: Փորձելու ենք այդ խնդիրները նվազեցնել կամ չեզոքցնել, օրինակ ստեղծել ընդհանուր բրենդ»,- ասաց փոխնախարարը:
