«Հայկական» հրթիռի ինչպիսի քաղաքակիրթ պահվածք»․ համացանցը ծաղրում է Հաջիևին
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հերթական հայտարարությունը ծաղրի թեմա է դարձել հայ օգտատերերի շրջանում:
Հիշեցնենք՝ նա հայտարարել էր, որ իբր հայկական կողմը Մինգեչաուրում հրթիռային հարված է հասցրել քաղաքացիական ենթակառուցվածքներին, սակայն հրթիռը չի պայթել։ Նաև լուսանկարներ էր հրապարակել։
««Հայկական» հրթիռի ինչպիսի քաղաքակիրթ պահվածք։ Այնքան նուրբ կերպով է մխրճվել ադրբեջանական ասֆալտի մեջ: Այսպիսի ակնհայտ կեղծիք, ծիծաղելի է»,- գրել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։