Հայկական նոր մեսրոպատառ դոմեն.
Հայկական Ժամանակ օրաթերթը գրում է. «ICANN» կազմակերպությունը նոյեմբերի 20-ին որոշում է կայացրել գրանցել համացանցային «հայ» նոր դոմենային անունը։ «.հայ» անվան գրանցումից հետո սկսվում է տեխնիկական համաձայնեցումների մի գործընթաց, որի տևողությունը 3-6 ամիս է գնահատվում։ Սա աշխարհի հայության համար կարևոր նշանակություն ունեցող իրադարձություն է, որը բոլորին հնարավորություն կտա իրենց մասին տեղեկատվությունը համացանցում տարածել նաև մեսրոպատառ «.հայ» դոմենի օգտագործմամբ։
«.հայ» դոմենի օգտագործումը կխթանի հայկական ստեղնաշարի օգտագործումը Սփյուռքում, հայկական տառատեսակների լայն ներդրումը ժամանակակից բջջային սարքերում»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
