Հայկական քաղաքական դաշտը մղձավանջային սերիալ է
Այս 8 օրերը ապացուցեցին,որ քաղաքականությունը ոչ միայն շատ վատ բան է,այլև՝վտանգավոր,եթե այդ դաշտը տնօրինվում է շատ վատ և վտանգավոր մարդկանց կողմից...Իսկ մեր քաղաքական դաշտն ընդհանրապես թվում է թե "գորդյան հանգույց" է...Բայց իրականությունը մեկն է ու բոլորին շատ ՊԱՐԶ...Ինչպես ասում է ռուսը՝Все гениальное в простом...Մի բան մենակ չհասկացանք կամ դեռ չենք ջոկել այս ութօրյա սերիալից՝թե ով ում ի՞նչ է գալիս...Ժամանակ է պետք այս ամենը վերլուծելու համար...Բայց մեկը կա,որ այդ մասին գիտի,բայց ոչ մեկին չի ասում...Ինտրիգն է պահպանում...Չնայած,տարբեր սերիալներում նույն դերասանը կարող է տրամագծորեն տարբեր դերեր խաղալ՝չարից վերածվել բարու և հակառակը...
Մեր քաղաքական դաշտի "Դիանա Գրիգորյանին" երևի թե բոլորը գիտեն...Բայց վատն այն է,որ մենակ ինքը գիտի,թե նկարահանվող ո՛ր սերիալում է տերը դառնալու ստրուկ,իսկ ստրուկը՝տեր,թշնամին՝բարեկամ,իսկ բարեկամը՝թշնամի...Եթե շատ դերասաններ համապատասխան սերիալում նկարահանվելուց գիտեն իրենց հոնորարի չափը և ապագան,ապա մասսովկան չգիտի,քանի որ մասսովկան իրական է՝դա ժողովուրդն է,որը ոչ մի հոնորար չի ստանում,չգիտի,թե այդ սերիալում իրեն ինչ դեր է նախատեսված և ամենավտանգավորը՝վերջն ի՛նչ է լինելու...
Հ.Գ.Հիշեցի հայտնի շոտլանդացի գրող,պատմաբան և փիլիսոփա Թոմաս Քարլայլի թևավոր դարձած արտահայտությունը."Հեղափոխությունները նախապատրաստում են ռոմանտիկները, իրագործում են ֆանատիկները, իսկ արդյունքներից օգտվում են սրիկաները"...Սակայն այդպես է եղել 19-րդ դարում...Իսկ 21-րդ դարում հեղափոխությունները նախապատրաստողներն ու արդյունքներից օգտվողները նույնն են(շատ քիչ բացառություններով),իսկ իրագործողները՝ռոմանտիկ մասսովկան է,որը վերջում միշտ մնում է կոտրված տաշտակի առաջ,ինչպես դա եղավ Ուկրաինայում,Վրաստանում,Լիբիայում,Իրաքում,Թունիսում,Եգիպտոսում և այլն...