1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Հայկական շոու բիզնեսի թոփ 10 գեղացիները

Միանգամից ասել, որ «գեղացի» բառը օգտագործելիս, ես ամենևին ի նկատի չունեմ մարդկանց, ովքեր գյուղում եմ ծնվել ու իմ համար գյուղացու ու գեղացու մեջ հսկայական տարբերություն կա։ Ինձ համար գեղացին մեկն է, ով իր քաղքենի վարքով, ցածր ճաշակով, իրեն ավելի շատը մատուցելու, քանի կա իրականում անհուն մոլուցքով է աչք ծակում և այդպիսիք միևնույն է պահպանում են իրենց անտաշությունը, որքան էլ որ հղկվեն ու որքան էլ որ իրենց վրա փող, ժամանակ ու ջանքեր ծախսվեն։ Այսպիսով, այս անգամ էլ Ձեզ եմ ուզում ներկայացնել հայ 10 հայտնիների, ովքեր առավել են աչքի ընկնում նշված հատկանիշներով։

10. Արմինկա

Երբեմն գեղցու կերպարը ընկալվում է տարբեր մանրունքների համամասնության մեջ։ Արմինկան հենց նման դեպքերից է։ Նրա գեղոյությունն արտահայտվում է ինչպես նրա պրիմիտիվ ու հավերժ անփոփոխ ռեպերտուարում, այնպես էլ չափի զգացման բացակայության մասին հուշող այնպիսի մանրունքներում, ինչպես օրինակ նրա շրթունքների չափսերն են։

9. Անդրե

Գեղացուն բնութագրող կողմերից մեկը անկասկած գոռոզությունն է, ինչպես նաև սուպեր զարգացած ու ուլտրա ճաշակով երևալու անհագ ցանկությունը։ Սա իսկ և իսկ Անդրեի մասին է, ով ասես ամեն կերպ փորձում է ապացուցել, որ իրականում ինքը «կառաբախսկի խոխա» չի եղել, այլ Բուքինգեմյան պալատի հետևի շենքում մեծացած, երկնագույն արյունով ու բարձրաշխարհիկ ճաշակով մեկը։ Սկզբում ակնհայտորեն ոչ հայեցի իմիջով էր, հետո էնքան քննադատեցին, որ էլի մարդավայել տեսքի էկավ (չհաշված Բիլանին նմանակելու փուլը), հետո անցավ լուրջ ինտելեկտուալի ոճին նմանակելուն… Անդրե ջան, եղիր այնպիսին ոնց կաս ու դադարեցրու այդ դեգերումները և կտեսնես, որ ավելի դյուրամարս կդառնաս մարդկանց ընկալման համար։

8. Մարտին Մկրտչյան

Առաջին հայացքից դեպուտատի օգնական հիշացնող Մարտինը ունի մի առանձնահատկություն, որը կայանում է ոչ մի առանձնահատկություն չունենալու մեջ։ Էս տղուն ի՜նչ հիշում եմ, նույն ոճի մեջ ա թե՛ իր կատարումներում, թե՛ իր արտաքինում, իսկ կաշառք պահանջելուն պատրաստվող չինովնիկին հարիր մուննաթոտ հայացքը արդեն երկար տարիներ անպակաս է նրանից։

7. Անահիտ Կիրակոսյան

Անահիտ Կիրակոսյանը ասես անպոչ գդալ լինի, որ ամեն տեղ փորձում է խցկվել ու երբ հաջողվում է դա անել, սկսում է իր անփույթ աշխատանքը մատուցել որպես իրականում ամենաճիշտը, որը պրիմիտիվներս չենք հասկանում։ Գեղացուն բնորոշող հատկանիշներից մեկն էլ սեփական թերությունների հետ երբեք համերաշխություն չգտնող ու առավել ևս սխալը չունդունող բնավորությունն է։

6. Ալլա Լևոնյան

Վստահ եմ, որ միայն ինձ մոտ չէ, որ ամեն անգամ Ալլա Լևոնյանին տեսնելիս մի տեսակ զարմանում եմ, թե ինչո՞ւ նա խալաթով, բիգուդիներով ու ջազվեյով չէ։ Ասենք հարցը իրոք նրանում չէ, որ նա գյուղում է ծնվել ու փորձում է ցույց տալ, որ ինքը շատ հպարտ է, որ գյուղում է ապրում։ Ալլա Լևոնյանը մարմնավորում է այն կերպարը, որը ես կանվանեի «նեո-ռամիկ», իսկ գեղցիություն կայանում է նրանում, որ այդ գյուղական ծագումը կոծկելու ծայրահեղության փոխարեն, դարձնում է յուրահատուկ ֆետիշ ու մատի փաթաթան։

5. Սոնա

Այ Սոնան իր կերպարով ապացուցում է այն, որ ես իրավացի եմ՝ համարելով, որ ծննդյան վայրը ոչ մի կապ չունի գեղացի լինելու հետ։ Նույն Սոնան ծնվել է Բաքվում, ապրել է Երևանում, իսկ հետո՝ Մոսկվայում, բայց դա ամենևին չի օգնել, որպեսզի մի գեղեցիկ օր նա ձեռք բերի տակտի զգացողություն ու զսպվածություն, կարողանա կառավարել ինքն իրեն ու նույնիսկ հագուկապի ճաշակ ձևավորել։ Դրա համար էլ ոնց գեղ կար, այնպես էլ մնացել է, ինչն հատկապես սուր է արտահայտվում նրա վուլգար վարքում։

4. Վաչե Ամարյան

Եթե երբևիցէ եղել եք Մոսկվա-Երևան չվերթում, ապա Ձեզ ծանոթ է խոպանչու էն տիպը, որ անթրաշ ա, կաշվից բաճկոնով ու վրայից այնպիսի հոտ է գալիս, ասես բաճկոնի ծոցագրպանում սովորական չանախ պանրից՝ ռոկֆոր սարքելու մինի արտադրամաս ունի, բարձր ա խոսում, զանգում ա անընդհատ, թռնելուց առաջ մինչև վերջին պահը ինքնաթիռի նստատեղերի միջանցքում «պռոբկա» ա անում, իսկ վայրեջից անմիջապես հետո ծափահարում է։ Այ Վաչե Ամարյանը հենց էդ տիպաժն ա, որին լավ ծյունինգ են արել, կոժինկան փոխարինել են նորմալ կոստյումով, էն խոպանչու գծավոր պայուսակի փոխարեն էլ ձեռքը Լուի Վիտոն են տվել, բայց դե մարդու հոգին եվրոռեմոնտ չես անի, դրա համար էլ Վաչեն ցնցում ա մեզ իր անճաշակությամբ, ոսկե կոշիկներով, բառադի երգերով ու բացարձակ անտաղանդ իմիջով։

3. Արմինե Պողոսյան

Խալաթավոր տիկնանց համահայկական միության եվս մի արժանավոր ներկայացուցիչ։ Անահիտը ինձ համար էն կերպարն է ում տան հեռուստացույցի հեռակառավարման վահանակը ու նոր կահույքը մի քանի տարի պոլիէթիլենով է ծածկված, իսկ նոր տարվա բուդը գիշերը չեն կտրում՝ սպասելով, որ ամսի 1-ին «ՀուՅրերը գան, նոր կտրենք»։ Էդ դրանից զատ, Անահիտի խելքը իրանը չէր՝ քննադատների հետ չանա-չանա կռիվ տալու համար, եթե հանկարծակի իրեն ոչ դուրեկան ինչ-որ կարծիք էր տեսնում համացանցում։

2. Արմենչիկ

Գեղցիական մեծ պոտենցիալ է պետք, որպեսզի այդքան տարի ապրես ԱՄՆ-ում, այն էլ Լոս Անջելեսում ու միևնույն է, մնալ նույն կիկլիզ սանրվածքով, ասես կովը գլուխդ լպստած լինի, իսկ ռեպերտուարի առումով մնաս ռաբիզի մեջ՝ տեղափոխելով այն (ան)որակական նոր փուլ, որում ռաբիզ կլկլոցներին բացի հայերից ձայնակցում են նաև մեքսիկներ ու սևամորթներ։ Ինչպես Վաչե Ամարյանն է Ռուսաստանի հայության գեղացի կերպարների հավաքական մարմնավորումը, այնպես էլ Արմենչիկն է՝ ամերիկահայության գեղացիների հավաքական կերպարը։

1. Նանա

Կներես Նանա, բայց դու ինձ համար միշտ եղել ես ու կմնաս գեղացիության քայլող մարմնավորում, որովհետև ի՜նչ էլ լինի, ինչքա՜ն էլ ժամանակ անցնի, քեզզնից անպակաս կմնան քաղքենիությունն ու էժանագին պոնտերը։ Ինչի՞ց սկսեմ ու ինչով վերջացնեմ։ Գեղական են Նանայի համերգային պաստառներն ու երիզների շապիկները, գեղական է նրա կերպարը, գեղական է նույնիսկ նրա էրոտիզմը, որն արտահայտվում է վուլգար հանդերձանքով ու ոչ պակաս վուլգար պլաստիկ վիրահատության հետևանքներով… Մի խոսքով, ինչպես կասեր ինքը՝ Նանան. «Ջիգյար, դու գեղացի ես»։

Գրառումը` ordinaricus.wordpress.com բլոգի

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan