Հայկազ Բաղմանյանն ազատվել է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից. ՊՆ ղեկավար
ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանն ազատվել է պաշտոնից: Նա զորացրվելու մասին զեկուցագիր է ներկայացրել պաշտպանության նախարարի հորդորով: Այս մասին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, փոխանցում է «Այսօր» լրատվակայքը:
Նախարարը որպես գեներալ-լեյտենանտի ազատման պատճառ նշել է «աշխատանքային մի շարք պայմանավորվածությունների չկատարումը, որն անհամատեղելի էր հետագա համատեղ ծառայությանը»:
Նշենք, որ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի տեղակալները ազատվում և նշանակվում են ՀՀ նախագահի հրամանագրով: Այս պահին դեռևս հրամանագիրը հրապարակված չէ նախագահի կայքում: