1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Հայոց հողում ծառայող ռուս զինվորականներին մաղթում ենք խաղաղություն ու առողջություն

«Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման գործադիր կոմիտեի շնորհավորանքը փետրնարի 23-ի կապակցությամբ

 «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման անունից սրտանց շնորհավորում ենք Հայաստանի Հանրապետությունում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմակայանի անձնակազմին, Հայաստանի սահմանները պաշտպանող ՌԴ սահմանապահներին, Արցախի սահմանները պաշտպանող ռուս խաղաղապահներին, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունում իրենց ծառայությունը անցկացնող ՌԴ դիվանագետներին ՌԴ Հայրենիքի պաշտպանի պետական տոնի կապակցությամբ:

Հայ ժողովուրդը երախտագիտությամբ է ընդունում մեր տարածաշրջանում այս բարդ ռազմաքաղաքական իրավիճակի պայմաններում ռուս զինվորականների Հայաստանի ու Արցախի հանրապետություններում անձնվեր ծառայությունը, որն ուղղված է մեր պետության ու հայ ժողովրդի անվտանգությունը ապահովելուն եւ տարածաշրջանում խաղաղություն հաստատելուն:

Պատմականորեն հայ եւ ռուս զինվորները միշտ կողք կողքի պայքարել են մեր երկրների ազատության, անվտանգության ու պատվի համար: Դարերի ընթացքում տասնյակ-հազարավոր ռուս զինվորականներ իրենց մահկանացուն կնքել են հայոց հողում` պաշտպանելով մեր երկիրը զավթիչներից: Իր հերթին հայ մարշալները, գեներալները, սպաները ու զինվորները հերոսաբար կռվում էին Ռուսաստանի համար: Ֆաշիզմի դեմ Սովետական Միության վարած Հայրենական պատերազմում մեր ժողովուրդների ռազմիկները կողք կողքի ազատագրում էին մեր ընդհանուր երկիրը թշնամուց եւ անառիկ պահում հայ-թուրքական սահմանը` թույլ չտալով ցեղասպան Թուրքիային իրականացնել իր արյունալի ծրագրերը:

Այդ փառապանծ ռազմական եղբայրությունը ամրապնդվում եւ կոփվում է նաեւ մեր օերերում: Ձեւավորվել է Հայաստանի ու Ռուսաստանի զինված ուժերի միացյալ զորախումբ: ՌԴ եւ ՀՀ սահմանապահները միացյալ ուժերով ապահովում են Հայաստանի Հանրապետության եւ Արցախի սահմանների անվտանգությունը: Տասնյակ հազարավոր հայեր իրենց ծառայությունն են անցնում ՌԴ զինված ուժերում: ՀՀ եւ ՌԴ զինվորականները միասին իրականացնում են խաղաղապահ առաքելություն Սիրիայում, ՀԱՊԿ-ի շրջանակներում մասնակցեցին Ղազախստանում ծայրահեղականների կողմից հեղաշրջման կանխման խաղաղապահ գործողությանը:

Մենք միշտ եղել ենք հայ-ռուսական ռազմական համագործակցության ընդլայնման, խորացման եւ ամրապնդման կողմակիցները: Այսօր էլ Հայաստանի, Արցախի, ինչպես նաեւՀԱՊԿ-ի հարավարեւմտյան ուղղության անվտանգության երաշխիքը տեսնում ենք հայ-ռուսական համատեղ ռազմական զորախմբի աճող հզորության, ռազմատեխնիկական վերազինման ու մարտական պատրաստվածության բարձրացման մեջ: Մենք հույս ենք հայտնում, որ մոտ ապագայում Հայաստանի ու Արցախի հանրապետությունները մաս կկազմեն Միութենական պետությանը, որի արդյունքում կձեւավորվի միասնական ռազմական դոկտրին:

Շնորհավորելով ՌԴ զինվորականությանը եւ ուժային կառույցներին իրենց տոնի առթիվ, մաղթում ենք Հայաստանում եւ Արցախում անվտանգ ու խաղաղ ծառայություն ու հաղթանակներ հանուն մեր երկրների ու ժողովուրդների անվտանգության, եղբայրության ու բարեկեցության: Հայոց հողում իր ծառայությունը անցկացնող բոլոր ռուսաստանյան զինվորականներին մաղթում ենք առողջություն եւ անձնական երջանկություն:

Փետրվարի 23-ը հարազատ տոն է նաեւ մեր շատ հայրենակիցների համար, ովքեր ծառայել են սովետական բանակում, տվել երդում` պաշտպանել ընդհանուր պետությունը: Այսպիսով, շնորհավորում ենք մեր բոլոր հայրենակիցներին, ում համար այս օրը տենական է:

Կեցցե՛ հայ-ռուսական ռազմական եղբայրությունը:

Երեւան, 23 փետրվարի 2021թ.

ՔԿ-ն հայտարարություն է տարածել նախկին տարիներ... Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայման... Ձերբակալվել են Գյումրիի փոխքաղաքապետ Ավետիս Ա... Փաշինյանի ձեռամբ ադրբեջանցի հատուկ ջոկատայինն... Իսրայելը կմասնակցի Եվրատեսիլ 2026-ին ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում ներկայացվե... Սանկտ Պետերբուրգի կայարանի շրջանի «պայթյուննե... ԱՄՆ-ն աշխատում է արգելափակել Եվրահանձնաժողովի... Տե՛ր Գևորգ, անվայել է բարձրաստիճան հոգևորական... 27 Սրբազան հայրեր անվերապահ հավատարմություն ե... ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ. Հանրային պահանջ՝ բռնության գոր... ՄԱԿ-ի Կանոնադրության պաշտպանության բարեկամներ... Պեսկովը մեկնաբանել է ռուս-ամերիկյան բանակցութ... Մի քանի չվերթի ինքնաթիռներ չեն կարողանում վայ...  Տեր Թադե քահանա Թախմազյանը կարգալույծ է ... Արցախյան հիմնախնդիրը փակված չէ․ դրա ապացույցն... ՆԳՆ Ոստիկանությունն ու փրկարարները անցել են ո... Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա, ... Որն է Թրամփի՝ Ռուսաստանի հետ բանակցություններ... ԱԱԾ մեկուսարանում տեսակցեցի Բագրատ և Միքայել ... Կարևոր է, որ Իսրայելը պահպանի ամուր և անկեղծ ... ԱՄՆ-ն պետք է քայլեր ձեռնարկի Թեհրանի վստահութ... Չե՞ք կարծում, որ որևէ օր ձեր պաշտպանյալը, ում... Նոյեմբերյանի պետական քոլեջի ուսանողին դաժան ծ... Առկա է վճռական անգործություն. Արամ Վարդևանյան...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե Ինչ են հորդորել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Բաքվից «Իրավունք» թերթը գրում է. «Ասում են՝ Բաքվի գերության մեջ գտնվող Արցախի ռազմաքաղաքական էլիտայի ներկայացուցիչներից երկուսը նախօրեին կապ են հաստատել հարազատների հետ՝ մեկ անգամ ևս հորդորել զերծ մնալ իրենց անուններն ավելորդ տեղը բարձրաձայնելուց: Նրանք հասկացրել են, որ այդկերպ էլ ավելի վատ վիճակի մեջ են իրենց այնտեղ դնում: Մասնավորապես, ըստ մեր աղբյուրի, նախկին նախագահներից մեկն էլ շատ հստակ ցուցում է տվել հ
website by Sargssyan