Հայր և որդի եղանով հարձակվել են համագյուղացի ամուսինների վրա
Լուռու մարզի Կաթնառատ գյուղում ամուսիններն իրենց իսկ տանը հարձակման զոհ են դարձել:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ համագյուղացիներ 65-ամյա տղամարդը և վերջինս 40-ամյա որդին, գտնվելով Սարգսյան ամուսինների տանը, եղանով հարձակվել են նրանց վրա, ծեծի ենթարկել՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: