ՀայՌուսգազարդ»-ի հետ նոր պայմանագիրը հասանելի կլինի բոլորին. վարչապետ
Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Հայաստանի Հանրապետության ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին խնդրեց մանրամասներ ներկայացնել «ՀայՌուսգազարդ»-ի հետ նոր պայմանագրի վերաբերյալ: Ի պատասխան՝ վարչապետը նշեց, որ ցանկացած պայմանագիր որը կստորագրվի ռուս գործընկերների հետ, հասանելի կլինի բոլորին: «Մենք գտնվում ենք բանակցային գործընթացում, ունենք պայմանագրի նախագծեր, որոնք պետք է ստորագրվեն: երբ դրանք պատրաստ կլինեն՝ կբերվեն Ազգային ժողով, քանի որ մենք պետք է քննարկենք դրանում ներառված բոլոր դրույթները»,- ասաց նա:
