Հայր ու որդի անցնում են մետրոպոլիտենի թալանի գործով. Ժամանակ
«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԱԾ-ի կողմից մետրոպոլիտենում կատարված չարաշահումների փաստով հարուցված քրեական գործով նոր բացահայտումներ են արվում։
Մեր տեղեկություններով՝ այս քրեական գործով անցնում է նաև Մետրոպոլիտենի նախկին տնօրեն Փայլակ Յայլոյանի որդին, ով նույնպես մետրոպոլիտենում բարձր պաշտոն է զբաղեցրել։ Մեզ հասած տեղեկություններով՝ մետրոպոլիտենի աշխատակիցները բազմաթիվ ցուցմունքներ են տվել հայր և որդի Յայլոյանների դեմ՝ նշելով վերջիններիս կողմից մետրոպոլիտենում կատարված ահռելի թալանի մանրամասները»: