Հայտարարությամբ՝ ուզում եմ դիմել այն կառույցներին, ովքեր...
Ուզում եմ մի հայտարարությամբ դիմել այն կառույցներին, ովքեր զոհվածների ծնողերին միջոցառումների հրավերք են անում, հատկապես 2015-17թթ., կամ հովանավորներին, որ տղաների ցուցակն են ներկայացում: Ծնողներն իրար հետ մտերիմ են և տեսնում եմ, մյուս ծնողի նեղվելը, երբ իրենց հրավերք չի ուղարկվում և ընդհանրապես բոլոր մայրերի համար, ովքեր պարփակվել են իրենց ցավով ու երբևէ չեն հիշատակվում, նրանց ցավը մեկ է: Ուշադիր եղեք,կխնդրեի, որ եթե միասին չեք կարողանում բոլորին, գոնե հերթով, որ չցավեցնեք որդեկորույս ծնողին: Մի մայր կա, ում որդու անունը, ով զոհվել է հենց 2016-ի ապրիլին, ոչ մի ցուցակում չկա, ոչ միջոցառում են հրավիրում, իհարկե պետական մակարդակով, ոչ էլ որևէ հովանավոր նրանց դուռը թակում է: Մի օր մայրիկին ասացի, որ անպայման պետք է մի հովանավոր գտնեմ իրենց համար, տանը շինարարական խնդիր կար, մայրը նեղացավ և շատ հուզված ասաց.- ամա՜ն, հանկարծ ըդպես բան չենես, իմ երեխեն պետք է զոհվեր, օր իմ տան ծեփը խփեի, կնեղենամ: Ամաչեցի ցավեցնելու համար, ներեղություն խնդրեցի: Բայց և միաժամանակ կուզեի, որ յուրաքանչյուրին կարողանայինք ինչ որ գործով օգտակար լինել: Հպարտ եմ մայրերով, որ կարող են այդքան վեհ և պատվով կրել իրենց ցավը:
