Հայտարարությամբ հանդես եկավ նաև Անկարան
Թուրքիայի ԱԳՆ-ն քիչ առաջ հայտարարությամբ հանդես եկավ..Ինչպես ևս սպասվում էր,պաշտոնական Անկարան ապրիլի 1-ից -2-ն Արցախում տեղի ունեցած իրադարձությունների մեջ մեղադրեց հայերին՝ամբողջությամբ մեջբերելով Ադրբեջանի ԱԳՆ-ի ժամեր առաջ արած հայտարարությունը...Անկարան նաև Երևանին հորդորում է դադարեցնել կրակը և վերադառնալ բանակցային գործընացին Մինսկի խմբի ներքո...Անկարան նաև չի մոռացել կրկին հայտնել,որ ինքը պաշտպանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը...
Զարմանալի կլիներ այլ բան լսել թուրքերի բերանից...Հուսով եմ,որ այս անգամ Հայաստանի ԱԳՆ-ն շատ կոպիտ կարձագանքի Անկարայի այս վայրահաչությանը...Դիվանագիտական էթիկան մի կողմ դրած ՀՀ-ն պետք պատասխանի ֆաշիստ Էրդողանին՝ՄԵՆՔ ԹՔԱԾ ՈՒՆԵՆՔ ԱՆԿԱՐԱՅԻ ԿԱՐԾԻՔԻ ԵՎ ՀՈՐԴՈՐՆԵՐԻ ՎՐԱ՝ՀԱՄԱՐԵԼՈՎ ԴԱ ԲԱՐԲԱՋԱՆՔ...Հենց այսպես,առանց վատ զգալու կամ ամաչելու...
Լկտի Էրդողանին պետք է համարժեք պատասխան տալ...Անտեսելը և "ինտելիգենտ" պատասխան տալը այս բարբարոսի և Ալիևի նման ճիվաղի կողմից դիտվում է որպես թուլություն...
Տեսնես Անկարայի այս հայտարարությանը ինչպե՞ս է արձագանքելու պաշտոնական Մոսկվան...Կրկին իրեն միամիտ խաղաղասերի տեղ է դնելու՝"չհասկանալով" թե տարածաշրջանում ու՛մ շահերն է առաջ տանում և ու՛մ է պաշտպանում ապշերոնյան սուլթանը...
Գագիկ Համբարյան