Հայտնաբերել են Երևանում 22-ամյա հետիոտին վրաերթի ենթարկած վարորդին
Shamshyan.com-ը հայտնում է.
Երեկ՝ նոյեմբերի 4-ին, Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, իսկ այնուհետև կատարված բացատրական աշխատանքների արդյունքում Ոստիկանության Մալաթիայի բաժին է մեղայականով ներկայացել Երևան քաղաքի Ադրանիկի փողոցի բնակիչ, 21-ամյա Ռուբեն Արտուշյանը:
Արտուշյանը կասկածվում է նոյեմբերի 2-ին Երևան քաղաքի Անդրանիկի փողոցի 7/385 հասցեի դիմաց իր վարած Nissan X-Trail մակնիշի 21 RA 121 համարանիշի ավտոմեքենայով 22-ամյա Ագաբի Աբրոյանին վրաերթի ենթարկելու մեջ:
Փաստի առթիվ Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում և հետաքնիիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:
