Հայտնի է Արթուր Աբրահամի մրցակցի անունը
Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը վերադառնում է ռինգ: Նրա հաջորդ մենամարտը նախանշված է հուլիսի 16-ին Բեռլինի «Մաքս Շմելինգ» մարզահամալիրում:
Այս մասին տեղեկացնում է Արթուր Աբրահամի մամուլի քարտուղար Սիրան Գրիգորյանը:
Արթուր Աբրահամի մրցակիցն է սկանդինավյան աստղ նորվեգացի 23-ամյա Թիմ-Ռոբին Լիհաուգը (15-1, 8 նոկաուտ):
«Իմ նպատակը կրկին աշխարհի չեմպիոն դառնալն է, և թույլ չեմ տա որևէ մեկին կանգնել իմ ճանապարհին: Երբեք չեմ թերագնահատում մրցակիցներիս: Ես կլինեմ գերազանց մարզավիճակում: Ուզում եմ ազատվել Ռամիրեսից կրած պարտության հիասթափությունից և ապացուցել, որ դեռևս կարող եմ ավելին: Ես տեսնում եմ ապագան հիմա, և այն սկսվում է հուլիսի 16-ի հաղթանակով»,- նշել է Արթուր Աբրահամը: