Հայտնի է էքստրասենսի սպանության դրդապատճառը
Iravaban.net-ը գրում է.
Ինչպես երեկ հայտնել ենք, երեկ երեկոյան իր բնակարանում՝ Երևանի Մազմանյան 5 շենքի բնակարաններից մեկում հայտնաբերվել է հայտնի էքստրասենս «6-րդ զգայարան» հաղորդման մասնակից 53-ամյա Անի Մաջնունյանի դին:
Իրավաբան.net-ին Քննչական կոմիտեից հայտնեցին, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ սպանությունը՝ զուգորդված ավազակությամբ (ՀՀ Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով):
Այսինքն՝ նախնական տվյալներով, սպանությունը կատարվել է ավազակային դրդմամբ: Հայտնի է նաև, որ սպանված կինն ամուսանացած չէր, բնակվում էր միայնակ: Նրա տունն ամբողջությամբ տակնուվրա է արված եղել և մարմնի վրա եղել են կտրող-ծակող գործիքից ստացված վերքեր: