Հայտնի է Հայաստան ժամանող ԱՄՆ կոնգրեսի պատվիրակության կազմը
Ամերիկայի հայ դատի հանձնախմբից տեղեկացնում են, որ հայտնի են ԱՄՆ այն կոնգրեսականների անունները, որոնք մոտ օրերս ժամանելու են Հայաստան։
«Շնորհակալություն կոնգրեսականներ Էնդի Լևինին, Ջիմ Կուպերին, Բիլի Լոնգին, Դիանա Դեգետտին, Ջերի Կոնոլլիին, Ջոն Գարամենդիին և Դեյվիդ Փրայսին Հայաստան կատարելիք CODEL (Congressional Member Delegation) ուղևորության համար»,- ասված է հաղորդագրությունում։
Սա կլինի այս տարվա ընթացքում ԱՄՆ կոնգրեսականների արդեն երկրորդ այցը Հայաստան։ Սեպտեմբերի 17-19-ը Երևանում էր ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փելոսիի գլխավորած պատվիրակությունը։