Հայտնի է կորոնավիրուսով վարակվելու նոր ախտանիշներն և եղանակները
Չինաստանում աճում է նոր մահացու 2019-nCoV
կորոնավիրուսով վարակվածների թիվը:
Չինացի գիտնականները հայտնաբերել են 2019-nCoV կորոնավիրուսի նոր ախտանիշներն և տարածման եղանակները, հայտնում է Չինաստանի շրջանների առողջապահության ու հիգիենայի հարցերով հանձնաժողովի փորձագիտական խմբի անդամ Լի Սինվան, գրում է РИА Новости-ն: Ըստ նրա՝ վիրուսը փոխանցվում է հիմնականում օդակաթիլային եղանակով, սակայն մարդ կարող է հիվանդանալ նաև կեղտոտ ձեռքերը աչքերին մոտեցնելուց հետո։
«Բոլորը պետք է դիմակներ կրեն, մոտ հեռավորության վրա կրճատեն շփումները: Վիրուսը կարող է փոխանցվել նաև հպումերի միջոցով, եթե ձեր ձեռքերը դիպչեն վիրուսին։ Վաղ փուլում հիվանդությունը դրսևորվում է այնպիսի ախտանիշներով, ինչպիսիք են տենդը, թուլությունը և չոր հազը: Հիվանդները կարող են դժվարություն ունենալ շնչառության հետ, վիճակը կարող է վատթարանալ, եթե կան այլ հիվանդություններ»,- պարզաբանել է մասնագետը: