Հայտնի է, թե ով է ներկայացնելու Հայաստանը «Եվրատեսիլ 2015»-ին
«Եվրատեսիլ-2015»-ին Հայաստանը կներկայանա նոր խմբով ու նոր ձեւաչափով. «Genealogy»:
Հատուկ մրցույթի համար ձեւավորվելիք խումբը կկրի ‘’Genealogy’’ անվանումը՝ 6 արտիստ, 6 ճակատագիր, 1 պատմություն:
Երգի վերնագիրն է՝ «Don’t deny» («Մի՛ ժխտիր»):
«Genealogy» խմբի առաջին մասնակցի անունը հայտնի կդառնա փետրվարի 16-ին:
Կարեւորելով խաղաղության, միասնության եւ հանդուրժողականության գաղափարը՝ Հանրային հեռուստաընկերության ստեղագործական խումբը որոշեց այս տարի համախմբել 1915 թ-ին աշխարհի 5 մայրցամաքներում (Եվրոպա, Ասիա, Ամերիկա, Աֆրիկա, Ավստրալիա) սփռված հայ ժողովրդի նոր սերնդին: Խմբում ծագումով հայ 5 երգիչներ են, ովքեր զուգակցվում են անմոռուկի 5 թերթիկների հետ, իսկ Հայաստանից կմիանա եւս մեկ մասնակից, ով կհամախմբի թերթիկները:
Հայաստանի Հանրային հեռուստաընկերություն
Տեսանյութն այստեղ: