Հայտնի է, թե ով է քննելու Տիրան Խաչատրյանի վերաբերյալ քրեական գործը
ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանի վերաբերյալ քրեական գործը մակագրվել է դատավոր Դիանա Ղուկեյանին: Այս մասին հայտնում են դատական-տեղեկատվական համակարգից։
Հիշեցնենք, որ կրակոցներ էին հնչել Կոտայքի մարզում գտնվող «Էրիկի մոտ» ռեստորանում, ինչի հետևանքով Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը և Նորայր Սաֆարյանը կալանավորված են: