Հայտնի են ԱԺ մշտական հանձնաժողովների փոխնախագահները
«Հրապարակ»-ը գրել է. «ԱԺ մշտական հանձնաժողովներում երեկ ընտրել են փոխնախագահներին, որոնց համար թեժ պայքար էր գնում։ Չնայած առավելությունն այն է, որ փոխնախագահները մի փոքր ավելի շատ են աշխատավարձ ստանում, քան պատգամավորները, և նրանց ծառայողական ավտոմեքենա է տրամադրվում։ Ուշագրավ լուծում գտան և ՀՀԿ-ական կանանց հակասությունները չխորացնելու համար կրթության հանձնաժողովի փոխնախագահ կարգեցին ՀՀԿ երիտթևի հավերժ ղեկավար Կարեն Ավագյանին։
Այն պարագայում, երբ այդ հանձնաժողովում են Կարինե Աճեմյանը, Ռուզան Մուրադյանը, Շուշան Պետրոսյանը։ Նշված հանձնաժողովը ղեկավարում է «Ծառուկյան դաշինքի» անդամ Վարդան Բոստանջյանը։ Դաշինքի մյուս 2 հանձնաժողովների նախագահների տեղակալներն էլ ՀՀԿ-ականներ են․ Սամվել Ֆարմանյանը Նաիրա Զոհրաբյանի ղեկավարած ևրաինտեգրման հանձնաժողովի փոխնախագահն է, Արայիկ Հովհաննիսյանը՝ ԲՀԿ-ական Վարդևան Գրիգորյանի ղեկավարած տարածքային հանձնաժողովի։
Ինչպես տեղեկացրել էինք, Գագիկ Ծառուկյանի երկու փեսաներն էլ փոխնախագահներ են․ Արգամ Աբրահամյանը՝ տնտեսական, Դավիթ Մանուկյանը՝ պաշտպանության հանձնաժողովի։ Արտաքին հարցերի հանձնաժողովի փոխնախագահ է ընտրվել Հերմինե Նաղդալյանը, ղեկավարն Արմեն Աշոտյանն է։ Պետաիրավականն էլ ամբողջությամբ ՀՀԿ-ի ձեռքում է․ նախագահ՝ Հրայր Թովմասյան, փոխնախագահ՝ ազգությամբ եզդի, ՀՀԿ քվոտայով անցած Ռուստամ Մախմուդյան։ Ֆինանսավարկային և բյուջետային հանձնաժողովում նախագահը ՀՀԿ-ական Գագիկ Մինասյանն է, փոխնախագահը՝ ընդդիմադիր «Ելք»-ից Մանե Թանդիլյանը։ ՀՅԴ-ին էլ բաժին է հասել սոցիալական, առողջապահության հանձնաժողովը, նախկին սոցապնախարար Աղվան Վարդանյանն է փոխնախագահը։ Հիշեցնենք՝ բաշխումը կատարվել է Դոնթի բանաձևուվ»։
