Հայտնի են հայկական ակումբների հնարավոր մրցակիցները Եվրոպայի լիգայում
Araratnews.am-ը գրում է.
ՈՒԵՖԱ-ի շտաբ բնակարանում` շվեյցարական Նիոն քաղաքում կայացավ ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի վիճակահանությունը:
Հայկական ակումբներից «Ալաշկերտ» -«Կայրաթ» զույգի հաղթողը որակավորման երրորդ փուլում կխաղա «HNK Ռիեկա» (Խորվաթիա)-«Աբերդին» (Շոտլանդիա) զույգի հաղթողի հետ : «Շիրակ» – «ԱԻԿ» զույգի հաղթողը կմրցի հունական «Ատրոմիտոսի» հետ: Դորտմունդի «Բորուսիա»-ի առաջին մրցակիցը հաջորդ փուլում կլինի ավստրիական «Վոլֆսբուրգ» և «Շախտյոր» (Բուլղարիա) զույգի հաղթողը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, խաղերը կկայանան հուլիսի 30-ին և օգոստոսի 6-ին: