Հայտնի հեղինակություն Ռոբսոնը՝ նոր հորիզոններ է նվաճում
Շրջանառվող ակտիվ լուրերի համաձայն, հայտնի հեղինակություն, ռուսաստաբնակ գործարար Ռուբեն Թաթուլյանը՝ նույն ինքը Ռոբսոնը ասում են վերջին ժամանակներս հաճախակի է լինում Միացյալ Արաբական Էմիրություններում: Մերձավոր Արևելքի ամենամեծ առևտրային, ֆինանսական և տուրիստական կենտրոն համարվող Դուբայում, Ռոբսոնը ասում են բիզնես հետաքրքրություններ ունի:
Ռուսաստաբնակ գործարարը, ով լուրջ կապեր ունի քրեական աշխարհի ամենատարբեր շերտերի, օլիգարխների, մեծահարուստների եւ արաբական աշխարհի շեյխերի հետ, ասում են՝ ինչպես աշխարհի ցանկացած կետում, այնպես էլ Դուբայում՝ իրեն զգում է "ինչպես ձուկը ջրում" :
Նկատենք, որ հայազգի գործարարն իր ուրույն դիրքով առանձնանում է Սոչիում հյուրանոցային բիզնեսում ներդրումներ կատարողների մեջ: Բացի «Գարուն» պանսիոնատից, Թաթուլյանի ընկերություններին են պատկանում մի քանի կոմերցիոն օբյեկտներ, որոնց ընդհանուր մակերեսը հասնում է 70 հազար քառ. մ-ի: Դրանցից ստացած տարեկան եկամուտը հասնում է 850-900 մլն ռուբլու: Թաթուլյանը Սոչիում 7000 քառ. մ մակերեսով առևտրի կենտրոն ունի, որը կոչվում է «Թաթուլյան»:
NewsMedia.am
Լուրեր Հայաստանից եւ Աշխարհից