1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Հայտնի լեզվաբանի ամուսնու սպանության գործով մեղադրյալը երկարատեւ լռությունից հետո խոսել է

armtimes.com-ը գրում է. Սույն թվականի հունիսի 4-ին Նուբարաշենի խճուղում հայտնի լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու՝ 58-ամյա Եղիշե Խաչատրյանի դաժան սպանության գործով մեղադրյալ Արտաշես Չիչոյանն առաջին անգամ ցուցմունք է տվել:

Հիշեցնենք. այդ օրը ժամը 23-00-ի սահմաններում, Երեւան քաղաքի Նուբարաշենի խճուղի 5/1 հասցեի դիմաց մի խումբ անձինք վիճաբանել են 58-ամյա Եղիշե Խաչատրյանի հետ՝ երթեւեկության կանոնները խախտելու համար դիտողություն անելու կապակցությամբ, ապա 75-ամյա մոր ներկայությամբ հայհոյել ու բռնություն գործադրել նրա նկատմամբ՝ բազմաթիվ հարվածներ հասցնելով նրա կենսական կարեւոր օրգանի՝ գլխի, նաեւ՝ կրծքավանդակի եւ որովայնի շրջաններում։ Ստացած մարմնական վնասվածքներից Խաչատրյանը տեղում մահացել է: Սույն քրգործի շրջանակներում կալանքի տակ է գտնվում չորս անձ՝ նախկին ԴԱՀԿ աշխատակից Խաչիկ Կոսյանը, նրա աներորդին՝ 23-ամյա Արտաշես Չիչոյանը, ընկերները՝ 26-ամյա Արարատ Նիկողոսյանը եւ ոմն Յուրի:

Եվ ահա դեպքից մոտ 4 ամիս անց Արտաշես Չիչոյանը, որը նախկինում հրաժարվել է ցուցմունք տալուց, հոկտեմբերի 7-ին ցուցմունք է տվել գործի հանգամանքների հետ կապված: Այս մասին մեր հարցին ի պատասխան ասաց նրա պաշտպան Միհրան Պողոսյանը՝ հավելելով, որ ցուցմունքի բովանդակությանը չի անդրադառնա. «Կարծում եմ, առավելեւս հիմա իմ պաշտպանյալի կողմից տված ցուցմունքի հավաստիությունը ստուգելու, առաջադրված մեղադրանքը վերացնելու, կամ վերամշակելու  գործողություն կատարելու համար նախաքննական մարմինը պարտավոր է կատարել բազմաթիվ քննչական գործողություններ»,-ասաց պաշտպանը: Մեր հարցին, թե նրա մասնակցությամբ առերես հարցաքննություն կատարվե՞լ է, Միհրան Պողոսյանն ասաց, որ մինչ հոկտեմբերի 7-ը չի կատարվել, քանի որ իր պաշտպանյալը ցուցմունք չի տվել, իսկ առաջին ցուցմունքից հետո եթե էական հակասություններ լինեն, ապա համապատասխան միջնորդությամբ հանդես կգան. «Ցուցմունքից հետո իմ կարծիքով քննչական գործողություններ կկատարվեն»,- հավելեց պաշտպանը: Մեր հարցին ի պատասխան նա ասաց, որ հենց հոկտեմբերի 7-ին Արտաշես Չիչոյանի խափանման միջոց կալանքը եւս երկու ամսով երկարաձգվել է: Նա ասաց, որ պատրաստվում է Վերաքննիչ բողոք ներկայացնել իր պաշտպանյալի կալանքը երկարաձգելու որոշման դեմ: Միհրան Պողոսյանը նախաքննության ընթացիկ փուլի հետ կապված դժգոհություններ ունի. «Նախաքննական մարմնի տրամադրության տակ չկան այնպիսի ապացույցներ, որոնք վկայում են, որ առաջադրված մեղադրանքը հիմնավոր է»,- նշեց պաշտպանը: Վերջինիս խոսքով՝ Արտաշես Չիչոյանը կալանավայրում առողջական խնդիրներ է ունեցել, սակայն այս պահին վիճակը բավարար է:

Չիչոյանի փեսան՝ Խաչիկ Կոսյանը, նույնպես հոկտեմբերի 7-ին հարցաքննվել է: Նրա պաշտպան Վաչագան Քոսյանն ասաց, որ նախաքննական մարմինը այս ընթացքում նոր տվյալներ է ձեռք բերել, հետեւաբար իրենց մոտ անհրաժեշտություն է առաջացել հարցաքննելու իր պաշտպանյալին: Նա ասաց, որ Խաչիկ Կոսյանը ինչպես նախկինում, այնպես էլ հիմա պնդել է, որ ինքը Եղիշե Խաչատրյանին հարվածողների մեջ չի եղել, դեպքի վայրում չի գտնվել: Խաչիկ Կոսյանն առերեսվել է նաեւ սպանվածի մոր հետ: «Իրականությունը հետեւյալն է՝ առերես հարցաքննությամբ մայրը չի ճանաչել իմ պաշտպանյալին, նորմալ է, որ չի ճանաչել, որովհետեւ նա այնտեղ չի եղել, բայց հետագայում հեռուստաեսությամբ տեսել է լուսանկարները, լսել է քննիչի ելույթները, հետ է եկել, ասել է՝ հիշեցի դու էիր»: Մեր հարցին ի պատասխան պաշտպանն ասաց, որ սույն սպանության գործով նախաքննությունը գտնվում է նախապատրաստական փուլում, այս պահին պաշտպանական կողմը սպասում է որոշ փորձաքննությունների եզրակացություններին: Խաչիկ Կոսյանը պնդում է, որ դեպքի պահին եղել է Նուբարաշենում գտնվող ավտոտեխսպասարկման կետում, որը դեպքի վայրից շուրջ 40 մետր հեռու է: Մեր  հարցին, թե այդ տարածքում տեսախցիկներ կա՞ն, պաշտպանը պատասխանեց. «Ցավոք, իմ տեղեկություններով չկան»: Մյուս հարցին, թե ավտոտեխսպասարկման կետի աշխատակիցները հարցաքննվե՞լ են, պաշտպանը պատասխանեց, որ իր կարծիքով հարցաքննված կլինեն, բայց թե ինչ ցուցմունք են տվել, տեղեկացված չէ:

Մոր աչքի առաջ դաժանաբար սպանված Եղիշե Խաչատրյանի կինը՝ Փառանձեմ Մեյթիխանյանը, հիշեցնենք, բաց նամակով դիմել է Սերժ Սարգսյանին՝ խնդրելով իր անմիջական վերահսկողության տակ վերցնել այս գործը: Մեյթիխանյանից երեկ փորձեցինք հետաքրքրվել, թե դժգոհություններ ունի՞ նախաքննության ընթացքից եւ ամուսնու սպանությունը բացահայտված համարում է, թե ոչ: Մեր հարցը դեռ չլսած Մեյթիխանյանն արձագանքեց. «Տեղեկատվական կենտրոն չեք զանգել»: Նա ասաց, որ բոլոր հարցերն ուղղենք իր փաստաբանին, սակայն փաստաբանի հետ կապ հաստատել չհաջողվեց:

Հիշեցնենք, որ Եղիշե Խաչատրյանի սպանության գործը քննվում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում: Սույն գործով 4 կալանավորվածներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր.  օր. 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ եւ 10-րդ կետերով (սպանություն՝ մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով): Մեղադրանքը հաստատվելու դեպքում նրանց սպառնում է 12-20 տարի կամ ցմահ ազատազրկում:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan