Հայուհին հանդես կգա մարտեր առանց կանոնների մրցաշարում
Այսօր, Ռուսաստանի Յարոսլավլ քաղաքում մեկնարկում է խառը մենամարտերի միջազգային մրցաշարը՝ լեգենդար ութանկյունը:
Մրցաշարին կմասնակցեն մի քանի հայ սպորտսմեններ, որոնց մեջ է նաեւ «Արքայադուստր» կեղծանունով Կարինե Գեւորգյանը: Հայաստանի ներկայացուցիչը կհանդիպի «Բուժքույր» կեղծանունով ուկրաինուհի Լուդիա Օվչարենկոյի հետ:
Ութանկյունում կմրցեն նաեւ Համբարձում Ավագյանը (Ռուսաստան), Արտակ Նազարյանը (Հայաստան), Գրիգոր Աշուղբաբյանը (Հայաստան):