«Հազար ու մի մարմին կա, որ կարելի է տեղափոխել Գյումրի»․ Դանիել Իոաննիսյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՊԵԿ կառույցներում շրջայցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը Դավիթ Անանյանին հանձնարարեց միջոցներ ձեռնարկել ավտոմաքսատունը Երևանից Գյումրի տեղափոխելու վերաբերյալ... Ու բոլորն էյֆորիայի մեջ են: Բարեկամներ, քաղաքացիներին ծառայություններ մատուցող կառույցները պետք է աշխարհագրորեն այնպիսի տեղում լինեն, որ առավելագույնս հարմար լինեն հանրապետության բոլոր հատվածների բնակիչների համար: (Վարչապետի այդ հանձնարարականին նայեք, ասենք, Սյունիքի մարզի բնակրչի աչքերով)։ Հազար ու մի մարմին կա, որ կարելի է տեղափոխել Գյումրի՝ մարզերի հավասարաչափ զարգացման նպատակով և առանց քաղաքացիներին արհեստական անհարմարություն պատճառելու»։
