ՀԾԿՀ-ն հավանություն է տվել «Երեւանի ջերմաէլեկտրակենտրոն» ընկերության ներդրումային ծրագրին
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2018 թվականի ապրիլի 18-ին կայացած նիստում քննարկվել է «Երեւանի Ջերմաէլեկտրակենտրոն» փակ բաժնետիրական ընկերության բնականոն գործունեության ապահովմանն ուղղված ՝ 2018 թվականի ներդրումային ծրագրին համաձայնություն տալու հարցը:
ՀԾԿՀ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, քննարկելով վերը նշված հարցը, որոշել է համաձայնություն տալ «Երեւանի Ջերմաէլեկտրակենտրոն» փակ բաժնետիրական ընկերության բնականոն գործունեության ապահովմանն ուղղված 254.33 մլն դրամ կազմող (առանց ԱԱՀ) ներդրումային ծրագրին, որը ուղղվելու է սարքավորումների, ավտոտրանսպորտային միջոցների, համակարգչային տեխնիկայի ձեռքբերմանը, խմելու ջրի համակարգի վերակառուցմանը: