ՀԷՑ-ում աուդիտ չի անցկացվելու` ըստ Աուդիտի ծառայության մատուցման առաջարկի
2015 թվականի հուլիսի 27-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պատրաստվում է հաստատել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին էներգետիկայի բնագավառում կարգավորման խորհրդատվական ծառայության մատուցման առաջարկ ներկայացնելու հրավերը հաստատելու մասին որշումը, որը աուդիտորական ծառայություն մատուցելու հրավեր –առաջադրանք է:
Հրավեր-առաջադրանքի տեքստի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այն չի նախատեսում հատուկ աուդիտի իրականացում ՀԷՑ-ում ,այլ պահանջվում է 6-ից 8 շաբաթվա ընթացքում ` «Էներգետիկ համակարգի գործառնական վերլուծություն, ներառյալ` արտադրողից մինչ սպառող գնագոյացման, արժեշղթայի ուսումնասիրություն, սակագնի կառուցվածքի, հիմնական բաղկացուցիչ մասերի, ինչպես նաև շուկայի,տատանումների ու մյուս գործոնների նկատմամբ դրանց զգայունության ընդհանուր նկարագիրի ներկայացում »:
Վերոհիշյալ պահանջը վկայում է, որ աուդիտի հիմնական թիրախ լինելու է ՀԾԿՀ-ն ,այլ ոչ թե ՀԷՑ-ը:
Armweeklynews.am
