ՀԷՑ-ը չի վաճառվում, Բիբինին էլ փոխարինող չեն փնտրում. խոսնակ
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության վաճառքի շուրջ բանակցություններ չեն ընթանում: Այս մասին, այսօր՝ լրագրողների հետ զրույցում ասաց ՀԷՑ-ի մամուլի քարտուղար Նատալյա Սարջանյանը: Նրա խոսքով՝ ՀԷՑ-ի գլխավոր տնօերն Եվգենի Բիբինին փոխարինող փնտրելու մասին խոսակցությունները չեն համապօատասխանում իրականությանը:
Ինչ վերաբերում է ՀԷՑ-ի սեփականատեր հանդիսացող ռուսական «Ինտեռ ՌԱՕ» ընկերության վարչության նախագահ Բորիս Կովալչուհի հայտարարությունը, ապա Սարաջյանի խոսքով՝ Կովալչուկը ընդամենը հայտարարել է, որ «Ինտեռ ՌԱՕ»- ընկերությունը պատրաստ է գնել ու վաճառել ցանկացած ակտիվ համապատասխան գնով. «Կոնկրետ ՀԷՑ-ի շուրջ բանակցություններ չեն ընթանում»,-ասաց նա: