ՀԷՑ-ը Սամվել Կարապետյանինը կլինի հոկտեմբերին
1in.am-ը գրում է .
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ճակատագիրը շարունակում է անհայտ մնալ: Գրեթե մեկ ամիս առաջ խոստացված աուդիտը այդպես էլ չի կազմակերպվում, չնայած կառավարությունը ինքը պետք է ամենաշահագրգիռը լիներ աուդիտի կազմակերպման գործում: Որովհետև հենց կառավարությունն է պատրաստակամություն հայտնել իր վրա վերցնել էլեկտրաէներգիայի չթանկացման համար անհրաժեշտ միջոցներ գտնելու և թանկացումը փոխհատուցելու պարտավորությունը, և որքան ուշ կազմակերպվի աուդիտը, այնքան ուշ կլինի եզրակացությունը, և այնքան ավելի երկար կառավարությունը ստիպված կլինի վճարել էլեկտրաէներգիայի չթանկացման համար: Այնպես որ, կառավարությունը պետք է ամենաշահագրգիռը լիներ ՀԷՑ-ի ճակատագրի հստակեցմամբ:
Պարզվում է, որ կառավարության անտարբերությունը աուդիտի կազմակերպման հարցում այլ հիմնավորում ունի: Կառավարությունը առանց աուդիտի արդյունքների էլ հստակեցրել է ՀԷՑ-ի ճակատագիրը: Մասնավորապես՝ մեզ հայտնի դարձավ, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը օրերս իր մերձավոր շրջապատի ներկայացուցիչների հետ հանդիպան ժամանակ հայտնել է, որ մինչև հոկտեմբեր ամիս ՀԷՑ-ի սեփականատերը փոխվելու է, և այն ձեռք է բերելու Սամվել Կարապետյանը: Աբրահամյանը վստահեցրել է, որ այս պայմանավորվածությունը կայացվել է Ռուսաստանի իշխանությունների հետ ամենաբարձր մակարդակով:
Շարունակությունը ` սկզբնաղբյուրում:
