Հեգսեթը Սպիտակ տանը ելույթի ժամանակ Պենտագոնը «Պատերազմի նախարարություն» է անվանել
ԱՄՆ ռազմական նախարար Փիթ Հեգսեթը Սպիտակ տանը լրագրողների հետ ունեցած ելույթի ժամանակ լեզվի սայթաքում է թույլ տվել, ինչը ծիծաղ է առաջացրել ներկաների շրջանում: Այս մասին հաղորդել է REN TV-ն։
Զրույցի ընթացքում պաշտոնյան Պենտագոնն անվանել է «Պաշտպանության նախարարություն», սակայն մեկ վայրկյան անց ուղղել է իրեն և օգտագործել «Պատերազմի նախարարություն» անվանումը: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որը նստած է եղել նրա կողքին, գնահատել է կատարվածը։
«Ուրախ եմ, որ ուղղեցիք ինքներդ ձեզ», - ասել է պետության ղեկավարը։
Դրանից հետո Թրամփը, Հեգսեթը և հանդիպմանը ներկա մյուս մարդիկ պայթեցին ծիծաղից։
