Հեմիլթոնի լավագույն երգը՝ «J'adore»
The Sun-Ին տված հարցազրույցում բրիտանացի արշավորդ, աշխարհի գործող չեմպիոն Լյուիս Հեմիլթոնը, ով նաև իրեն փորձում է երգչի կարգավիճակում, ակնարկել է, որ Նիկոլ Շերզինգերի հետ իր հարաբերությունները իրենց ոգեշնչում էին՝ երգեր գրելուն:
«Իմ ամենալավ երգը կոչվում է «J'adore» (Սիրում եմ): Այն ուրբան-փոփ ոճով է կատարվում ու ես նրանում երգում եմ: Ես մաբողջը ինքս եմ գրել: Ինձ դուր է գալիս ստեղծագործման ողջ պրոցեսը, ես միշտ սիրել եմ դա անել: Տանը ես երաժշտական ստուդիա ունեմ որպեսզի դրանում մյուսները ձայնագրվեն, բայց ամեն ինչ ավարտվեց նրանով, որ ես ինքս սկսեցի օգտվել նրանից»,-ասել է Հեմիլթոնը: