Հենրիկ Քոչինյանը նոր պաշտոն է ստացել՝ Հովնանյանին խորհուրդներ է տալիս.
«Հրապարակ» թերթը գրում է. «Լոտռու նախկին մարզպետ, տրանսպորտի նախկին նախարար Հենրիկ Քոչինյանը նոր պաշտոն է ստացել: Մի քանի ամիս առաջ նա աշխատանքի է անցել հայտնի գործարար և բարերար Վահագն Հովնանյանին պատկանող «Հովնանյան Ինթերնեյշնլ» կազմակերպությունում: Սա խոշոր, բավականին հարուստ ընկերություն է, մոտ 400 աշխատող ունի և Հայաստանում հայտնի է որպես Վահագնի թաղամասը նախագծող ու կառուցապատող ՍՊԸ:
Հենրիկ Քոչինյանն այստեղ աշխատում է որպես խորհրդական և բավականին կլորիկ աշխատավարձ է ստանում:
Հարցին, թե կոնկրետ ինչ ծրագրերով է զբաղվում Հովնանյանի կազմակերպությունում, Քոչինյանը պատասխանեց. «Ինչով պատահի»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
